Լրահոս

08.02.2019 18:42


ԱՄՆ-ը Թուրքիային նորից զգուշացրել է, թե ինչ հետևանքներ կլինեն S-400-ները ձեռք բերելու դեպքում

ԱՄՆ-ը Թուրքիային նորից զգուշացրել է, թե ինչ հետևանքներ կլինեն S-400-ները ձեռք բերելու դեպքում

ԱՄՆ-ը նորից զգուշացրել է Թուրքիային, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Անկարան Ռուսաստանից գնի ռուսական արտադրության «S-400» զենիթահրթիռային համակագերը։

Ինչպես հայտնի է, Թուրքիան և ԱՄՆ-ն առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ռուսական «S-400» զենիթահրթիռային համակագերի և ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների հարցում։ ԱՄՆ կտրականապես դեմ է, որ Թուրքիան Ռուսաստանից գնի այդ համակարգերը։ Կա մեծ վտանգ, որ եթե, այնուամենայնիվ, Թուրքիան գնի S-400-ները, ապա Վաշինգտոնը կարող է Անկարային այլևս չմատակարարել F-35 կործանիչներ, ինչի մասին երբեմն ամերիկյան կողմը պարբերաբար զգուշացնում է թուրքական կողմին։

Թուրքիայում գտնվող ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա, ում անունը չի հրապարակվում, Անկարայում մասնակցել է Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան ժողովին, որին ներկա է եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ժողովից հետո ամերիկացի պաշտոնյան լրագրողների հետ զրույցում խոսել է «S-400»-ների և «F-35»-ների թեմայով:

«Եթե Թուրքիան գնի S-400 համակարգերը, ապա ԱՄՆ-ն պարզապես կդադարեցնի ամերիկյան Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վաճառքի գործընթացը Թուրքիային։ Սա է ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումը»,- ասել է ամերիկացի պաշտոնյան և հույս հայտնել, որ Թուրքիան վտանգի տակ չի դնի իր մասնակցությունը «F-35»-ների նախագծում։

Աղբյուրը`ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը