Քաղաքական

08.02.2019 13:30

Մ. Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ

Մ. Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ

Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել իրենց պաշտպանյալին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:

«Ասել եմ և շարունակելու եմ ասել, որ քրեադատավարական օրենսգրքի շրջանակներում անելու ենք ամեն ինչ, որ մեր պաշտպանյալը պատշաճ կարգով ստանա իրավաբանական օգնություն: Դա ներառում է համապատասխան միջնորդությունները և՛ դատարան, և՛ դատախազություն, և՛ այլ կառույցներ։ Դիմել ենք նաև գրավի դիմաց նրան ազատ արձակելու համար»,- ասաց Արսեն Մկրտչյանը:

Միաժամանակ, պաշտպանը հայտնեց, որ վստահ է, որ դատավոր Մարինե Մելքոնյանը մերժելու է ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո մերժելու է գրավի միջնորդությունը, ինչից 15 րոպե անց ներկայացնելու են վերաքննիչ բողոք:

Հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ Մանվել Գրիգորյանը հոսպիտալացվել է, Արսեն Մկրտչյանն ասաց, որ այսօր առավոտյան՝ մինչև ժամը 11:00-ը, տեսակցել է Մանվել Գրիգորյանին կալանավայրում և վերջինիս հոսպիտալացվելու մասին որևէ տեղեկություն չունի:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։