Մխիթարյանը կարող է մասնակցել «Արսենալ»-«Հադերսֆիլդ» մրցավեճին. Էմերի
Հայաստանի ազգային հավաք Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում կայանալիք «Արսենալ»-«Հադերսֆիլդ» մրցավեճին:
Զինագործների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Դենիս Սուարեսի` խաղին մասնակցելու հնարավորության մասին:
«Մխիթարյանը լիովին պատրաստ չէր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին: Մ23 թիմի հետ հանդիպում և մարզումներ անցկացնելուց հետո, կարծում եմ, որ Հենրիխը կարող է մասնակցել «Հադերսֆիլդի» դեմ խաղին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում «Daily Star»-ը:
Հանդիպումը կկայանա փետրվարի 9-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին: Մխիթարյանը «զինագործների» մինչև 23 տարեկանների թիմի կազմում փետրվարի 5-ին մասնակցել էր «Վեսթ Հեմի» Մ23 թիմի դեմ խաղին, որը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով անավարտ էր մնացել:
Դեկտեմբերի վերջին ստացած ոտնաթաթի վնասվածքից ապաքինվելուց հետո Մխիթարյանն «Արսենալի» առաջին թիմի կազմում որևէ հանդիպման չի մասնակցել:
Վերջին անգամ 30-ամյա հայ ֆուտբոլիստն «Արսենալի» կազմում դաշտ է դուրս եկել դեկտեմբերի 19-ին Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկության` «Տոտենհեմի» հետ խաղում: