Լրահոս

18.03.2010 12:04

Թուրքիայում բնակվող հայաստանցիները մեղադրում են ՀՀ իշխանությունների՞ն

Թուրքական ԶԼՄ–երը, անդրադառնալով երկրի վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, թե հարկ եղած դեպքում Թուրքիայում բնակվող Հայաստանի քաղաքացիները կարտաքսվեն հայրենիք, «ներկայացրել են» հարցի վերաբերյալ հայաստանացիների կարծիքը։ Եվ ստացվել է այնպես, որ Հայասատանի քաղաքացիները, որոնք ապօրինի բնակվում են Թուրքիայում, քննադատել են Հայաստանի կառավարությաը Թուրքիայի հետ հարբերությունները վատացնելու համար։

-Մենք հասարակ մարդիկ ենք, երբևէ չենք զբաղվել քաղաքականությամբ։ Եթե Հայաստանում լավ կյանք ապահավվեր, ապա մենք մեր ընտանիքի համար մի կտոր հացը մեր հայրենիքում կվաստակեինք, այլ ոչ թե այստեղ։,- «Kanal1» հեռուստաընկերությանը ասել է Անկարայում ժամանակավոր ապրող Հայաստանի քաղաքացին, որը չի ցանկացել նշել իր անունը։

Հայասատնի մեկ այլ քաղաքացի, որը Ստամբուլի  Ակսրայա թաղամասում զբաղվում է քաղցրավենիքների պատրաստմամբ, ասել է, թե  չի ցանկանում Թուրքիայից հեռանալ։

-Ես այստեղ ապրում եմ շուրջ 4 տարի և գումար եմ վաստակում այստեղ, դրանք հետո ուղարկում եմ Երևան, որտեղ իմ հարազտների մեծ մասը աշխատանք չունի։ Ես շատ եմ խնդրում՝ մեզ հետ մի ուղարկեք։ Ամեն ինչում մեղավոր է Հայաստանում տիրող վարչակարգը, ժողովուրդն այստեղ մեղք չունի,-ասել է նա։

Մի ուրիշ հայուհի՝ Էմմա Կիրակոսյանը, որը աշխատում  է տրանսպորատային ընկերությունում, «Hurriyet» թերթին ասել է, թե թուրքերի և հայերի միջև ոչ մի խնդիր չկա, խնդիր կա կառավարությունների միջև։ Նա նաև նշել է, որ Վրաստանով Ստամբուլից օրական մի քանի ավտոբուս է ուղևորվում։

-Շատ վարորդներ հայեր են, և նրանք այդպես են իրենց հացը վաստակում։ Պետք չէ այդ մարդկանց ձեռքից խլել մի կտոր հացը,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։