Լրահոս

08.02.2019 10:09


Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

Փետրվարի 7-ին՝ ժամը 19:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Թեժ լեռի 3/1 հասցեի մոտակայքում, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1983 թ.) բախվել է բետոնե էլեկտրական սյանը: Վերջինս ընկել է ավտոմեքենայի վրա:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը (Ա. Ա., ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևորինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը