Կարծիք

08.02.2019 08:44


«Տնտեսական հեղափոխության» աճպարարությունը

«Տնտեսական հեղափոխության» աճպարարությունը

Կառավարության ծրագրում խոստացված է տարեկան ՀՆԱ աճի 5–տոկոսանոց տեմպ։ Թեև դա ամենևին էլ հեղափոխական տեմպ չէ, բայց խնդիրն այն է, որ անգամ 5 տոկոսի հարցը չբացված փակագծեր ունի, որը լայն լսարանի համար արժե բացել։

Բանն այն է, որ կառավարությունը խոստացել է տարեկան ՀՆԱ աճի առնվազն 5 տոկոսի ապահովում, բայց խոսք չկա այն մասին, թե այդ աճը լինելու է ԻՐԱԿԱ՞Ն, թե՞ ԱՆՎԱՆԱԿԱՆ։ Իսկ դա կարևոր հանգամանք է, եթե հաշվի առնենք, որ Կենտրոնական բանկը գնաճի նպատակային ցուցանիշ է հայտարարում տարեկան 4 տոկոսը։

Եթե ՀՆԱ–ն աճելու է 5 տոկոսով, իսկ գներն աճելու են 4 տոկոսով, ապա ԻՐԱԿԱՆ ՀՆԱ–ն ամենևին էլ չի աճի 5 տոկոսով, այլ ինֆլյացիան «մաքրելուց» հետո կմնա գրեթե անփոփոխ։

Գների աճի հաշվին ՀՆԱ աճ ցույց տալը աճպարարություն է, եթե ծրագրում չի հստակեցված, թե այդ աճը լինելու է ԻՐԱԿԱ՞Ն, թե՞ ԱՆՎԱՆԱԿԱՆ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը