Լրահոս

07.02.2019 21:36


Հայաստանը դեռ չի պատասխանել Ստանիսլավ Զասի առաջարկին

Հայաստանը դեռ չի պատասխանել Ստանիսլավ Զասի առաջարկին

Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասն այն կարծիքին է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է կայացվի կոնսենսուսով, գրում է Sputnik.by-ը:

«Գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ ոչ մի կերպ առաջ չի գնում: Ես Հայաստանին առաջարկ եմ ուղարկել և պատրաստ եմ հայկական կողմին հարմար ցանկացած պահի հանդիպել, բայց դեռ պատասխան չեմ ստացել»,-նշել է նա:

Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարը հաղորդել է, որ ՀԱՊԿ անդամ մյուս պետություններն աջակցել են իր թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Նա հատուկ ուշադրության է արժանացրել այն, որ ըստ ՀԱՊԿ կանոնադրության՝ որոշումը կարող է ընդունվել սահմանափակ կազմով:

«Դա լավագույն տարբերակը չէ: Նման որոշումները պետք է կայացվեն կոնսենսուսով: Դա է նորմալ, անխափան աշխատանքի երաշխիքը: Հուսանք, որ նման որոշում կոնսենսուսի միջոցով կկայացվի մոտ ժամանակներս»,- նշել է Զասը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը