Լրահոս

07.02.2019 17:33


Փորձել են թալանել Պետական Կամերային երաժշտական թատրոնը

Փորձել են թալանել Պետական Կամերային երաժշտական թատրոնը

Երեկ գիշեր Պետական Կամերային երաժշտական թատրոնում գողության փորձ է կատարվել, այն կանխվել է ազդանշանային համակարգի շնորհիվ, գողության փորձ կատարողներն էլ փախուստի են դիմել, այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը:

Նրա խոսքով՝ թատրոնից գողություն կատարելու փորձի փաստն անգամ անընդունելի է.

«Արդեն այդ պրակտիկան թատրոններ է հասնում, այսպիսի դեպքի մասին ես չէի լսել, պետք է միջոցներ ձեռնարկվեն, այլապես պատկերացնո՞ւմ եք, որ մի օր էլ որոշեն թանգարանները թալանել, եթե մենք անվտանգության համակարգ չունենայինք՝ ամեն ինչ տանելու էին»:

Ըստ նրա՝ այս դեպքը կարելի է պայմանավորել վերջին համաներման հետ և թատրոնից գողության երևույթն ինքնին տարօրինակ է.

«Ես դիմել եմ իմ գործընկերներին և ասել, եթե չկան անվտանգության համակարգեր՝ անպայման, մի քանի օրում այդ խնդիրը լուծեք, թատրոնում քիչ բան չկա, դա մի մեծ տնտեսություն է, հնչյունային վահանակներ, լույսեր, ամենը շատ թանկ արժե»:

Այս խորագրի վերջին նյութերը