Քաղաքական

07.02.2019 17:20


Սերժ Սարգսյանի հարցաքննությունը «Մարտի 1-ի գործով» երեկ ավարտվել է

Սերժ Սարգսյանի հարցաքննությունը «Մարտի 1-ի գործով» երեկ ավարտվել է

«Մարտի 1-ի գործի» շրջանակներում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննությունը երեկ՝ փետրվարի 6-ին, ավարտվել է: Այս մասին հայտնում են իրավապահ համակարգի Հետք-ի աղբյուրները:

Հարցաքննությունը տևել է մոտ 4 ժամ: Կայքին հայտնի դարձավ, որ Սարգսյանը շարունակում է այս գործով վկայի կարգավիճակ ունենալ: Հատուկ քննչական ծառայությունը դարձյալ չի մեկնաբանում այս տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հարցաքննվել էր նաև փետրվարի 1-ին, սակայն հարցաքննությունն այդ օրը չէր ավարտվել:

Սարգսյանը 2008թ. մարտին Հայաստանի վարչապետն էր, և փետրվարին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների համաձայն՝ ընտրվել էր Հայաստանի նախագահ: Ընտրությունների արդյունքները նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու վերջինիս համակիրները չէին ընդունում:

Այս խորագրի վերջին նյութերը