ԱՄՆ Քաղաքացիության ու ներգաղթի ծառայությունը մարտի վերջից կփակի Մոսկվայի գրասենյակը
Միացյալ Նահանգների Քաղաքացիության ու ներգաղթի ծառայությունը (USCIS) մարտի վերջից փակում է Մոսկվայի գրասենյակը:
«Հաշվի առնելով աշխատանքի ծավալի էական կրճատումը՝ գրասենյակը վերջնականապես կփակվի 2019 թվականի մարտի 29-ից», - «Ազատության» փոխանցմամբ՝ ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ծառայության մոսկովյան գրասենյակը զբաղվում էր նաև նախկին Խորհրդային Միության մի շարք երկրներից, այդ թվում՝ Հայաստանից ստացված հարցերով: Այսուհետ դրանք դիտարկելու լիազորություններն իր վրա կվերցնի USCIS-ի Աթենքի կենտրոնը: