Կարծիք

07.02.2019 13:43


Հայաստանում հնարավո՞ր է 1 հարվածով արգելել ռեստորաններում, սրճարաններում ծխելը

Հայաստանում հնարավո՞ր է 1 հարվածով արգելել ռեստորաններում, սրճարաններում ծխելը

ԾԽԵ՞Լ, ԹԵ՞ ՉԾԽԵԼ
Կառավարության օրակարգում է հասարակական բոլոր փակ տարածքներում ծխելն արգելելու մասին օրինագիծը։ Նախաձեռնության հեղինակ առողջապահության նախարարը, ենթադրում եմ, լինելով մասնագետ, քաջ տեղյակ լինելով ծխելու վնասների մասին, համոզված լինելով իր ճշմարտացիության մեջ՝ ներկայացրել է սույն օրենքի նախագիծը։ Ողջունելի է, որ ՀՀ առողջապահության նախարարը ծխող չի, իսկ եթե ծխող լիներ, կներկայացնե՞ր այս նախագիծը։ Իհարկե, ոչ ոք չի կարող վիճարկել ծխելու վնասակարությունը։ Լինելով ծխող շուրջ 48 տարի՝ այս հարցում ունեմ իմ «փիլիսոփայությունը»՝ մարդկությունն ունի երկու մեծագույն հիմար սովորույթ՝ ծխելն ու չխմելը․․․ Ես առաջին հիմարությունն անում եմ, երկրորդը՝ ոչ։ Այնպես որ, սույն օրենքի մասին իմ կարծիքը նույնպես սուբյեկտիվ կլինի։
-Արդյոք Հայաստանում հնարավո՞ր է մեկ հարվածով արգելել ռեստորաններում, սրճարաններում ծխելը։ Եթե այդ «օբյեկտներում» օրենքը համատարած խախտվի, ի՞նչ պետք է անի կառավարությունը։ Հնարավո՞ր է ամեն «օբյեկտում» նստեցնել ոստիկանության կամ ԱԱԾ աշխատողի։
-Ավելի ճիշտ չի՞ լինի, որ բոլոր «օբյեկտներում» պարտադիր լինեն տարբեր սրահներ ծխողների և չծխողների համար, ինչպես շատ քաղաքակիրթ երկրներում։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը