Կարծիք

07.02.2019 11:39


ԱԺ աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԱԺ աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ Ազգային ժողովի իրավական փորձաքննության վարչության պետ Գարեգին Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։

«Քիչ առաջ դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել ինձ ԱԺ աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետի պաշտոնից:

2014 թվականի օգոստոսի 27-ին, երբ դարձա իրավաբանական վարչության պետի տեղակալ, արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ էր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը. շուտով սահմանադրական փոփոխություններն էին, այնուհետև՝ օրենքների համապատասխանեցումն այդ փոփոխություններին: Երջանիկ եմ, որ հնարավորություն ստացա պետության օրինաստեղծ կյանքի այդ կարևորագույն ժամանակահատվածում լինել Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ, նույն վարչության պետ և իրավական փորձաքննության վարչության պետ՝ համեստ ներդրում ունենալով հիշյալ գործընթացներում:

Շնորհակալ եմ բոլոր բոլորին, ում հետ այս ընթացքում աշխատել եմ, և բոլոր նրանց, ովքեր կողքիս են եղել դժվար պահերին»,- գրել է Պետրոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը