Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը ավարտվել է: Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին:
Համացանցում հայտնվել է Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքի տեքստը: Դատելով ամենից՝ ՀՀ 2-րդ նախագահի գործը ոչ թե տապալվելու է դատավարության ընթացքում, այլ արդեն իսկ կարելի է ասել, որ մեղադրող կողմի փաստարկները տապալված են:
Եթե գործին նայենք «չոր» իրավական տեսանկյունից, ապա ոչ միայն Քոչարյանին կալանավորելու հիմքեր չկան, այլ գործը, ինչպես ասում են, սպիտակ թելերով է կարված, և նա պետք է ազատ արձակվի:
Դատավորը վաղը կարող է պատմական որոշում կայացնել այնպես, ինչպես, օրինակ, ամերիկյան դատական համակարգի ներկայացուցիչներն են նախադեպային որոշումներ կայացնում՝ դրանով իսկ ազդելով ԱՄՆ իրավական ու քաղաքական համակարգի զարգացման վրա: Նշենք, որ կա նաև մեր նախադեպը, երբ դատավոր Ալեքսանդր Ազարյանը, չնայած տարատեսակ ճնշումներին, խափանման միջոց կալանքը փոխելու որոշում կայացրեց:
Ինչ վերաբերում է իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, ապա ակնհայտ է, որ նրանք, ովքեր ներգրավված են այս գործում և ապօրինություններ են թույլ տվել, քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում վաղը պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ:
Հայաստանը պետք է դուրս գա այս վիճակից, քանզի մենք Հայաստանի ու Արցախի համար լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, ու կառավարությունը պետք է զբաղվի այդ մարտահրավերների հաղթահարմամբ, այլ ոչ թե առաջնորդվի նեղ շահերով ու տառապի քինախնդրությամբ:
Փաշինյանի կառավարությունը հսկայական թվով ձայներ է ստացել ու պետք է գնա հանրությանը համախմբելու, նախորդ տարվա մայիսին հռչակված սիրո և հանդուրժողականության կարգախոսին հավատարիմ մնալու, մեր երկրում բարեփոխումներ իրականացնելու և վենդետաներ չանելու ճանապարհով:
Դատավոր Մնացական Հարությունյանից, ըստ այդմ, շատ բան է կախված: Թե ինչպիսի որոշում կկայացնի նա, կիմանանք վաղը:
Ի՞նչ որոշում կկայացվի Ռոբերտ Քոչարյանի հարցով

Պետրոս Ալեքսանյան