Քաղաքական

06.02.2019 16:37

Դատարանը հրապարակեց Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշումը

Դատարանը հրապարակեց Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ փետրվարի 6-ին, հրապարակեց «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշումը։ Factor.am-ի հետ զրույցում Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ դատարանը մասնակի բավարարել է պաշտպանական կողմի բողոքը, բեկանել կալանավորման որոշումը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

«Կարծում եմ, որ դատարանը շեշտը դրել է պաշտպանական իրավունքից զրկելու վերաբերյալ խախտումներին, որի մասին պաշտպանական կողմը բարձրաձայնում էր»,-ասաց պաշտպանը։

Միհրան Պողոսյանը նաև հավելեց, որ պաշտպանական կողմը բողոքարկել է նաև Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը։ «Բողոքը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին, որը դեկտեմբերի 25-ից մինչ այսօր որևէ դատական նիստ չի հրավիրել»,-ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։ Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։