Քաղաքական

06.02.2019 16:30

Որոշում ենք կայացրել, որ «Իմ քայլը» պետք է մեծամասնություն կազմի. Մակունցը՝ ընդդիմությանը չհասած պատվիրակությունների մասին (տեսանյութ)

Որոշում ենք կայացրել, որ «Իմ քայլը» պետք է մեծամասնություն կազմի. Մակունցը՝ ընդդիմությանը չհասած պատվիրակությունների մասին (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի խորհրդի նիստը, որտեղ հաստատվեցին միջազգային պատվիրակությունների կազմերը: Այս մասին նիստից հետո ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Factor.am-ի հարցին՝ ինչո՞ւ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չկան, համապատասխանաբար, Սևծովյան տնտեսական համագործակության կազմակերպության և ՆԱՏՕ-ի պատվիրակություններում, Մակունցը պարզաբանեց.

«Պատվիրակություններում ներգրավվածությունը հասկանալու համար որոշել էինք համամասնության ձևաչափը կիրառել, և այդ համամասնության համաձայն՝ «Իմ քայլը» խմբակցությունը պատվիրակություններում մեծամասնություն է կազմում: Այդպիսի որոշում ենք կայացրել, որ պետք է մեծամասնություն կազմի: Առանձին դեպքերում մենք փոխզիջման տարբերակի գնում ենք և գնացել ենք, օրինակ՝ ԵԽԽՎ-ի պատվիրակության պարագայում»:

Լիլիթ Մակունցը նաև հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցությունները որոշ հարցերի շուրջ կոնսենսուսի չեն կարողացել գալ:

«Մենք առաջարկեցին ռոտացիոն սկզբունքը, բայց դա ևս մերժվեց»,-ասաց նա:

Երեկ ԱԺ Խորհրդի նիստն անցել է լարված, «Իմ քայլը» և ընդդիմադիր խմբակցությունները միմյանց չեն հասկացել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։