Լրահոս

18.03.2010 10:27

ԱՄՆ Պետդեպարտամենտը չի կարող արգելափակել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի առաջխաղացումը

ԱՄՆ Պետդեպարտամենտը չի կարող արգելափակել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի առաջխաղացումը

Ինչպես տեղեկացնում է «Associated Press»-ը, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, թե Պետդեպարտամենտը հաստատում է, որ չի կարող արգելափակել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 252-րդ բանաձևի առաջխաղացումը։ Գորդոնի խոսքերով՝ Բարաք Օբամայի վարչակազմի և Կոնգրեսի Ժողովրդական կուսակցության առաջնորդների միջև բանաձևի արգելափակման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։

Այդուհանդերձ, Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից այդ բանաձևի ընդունումը արգելակել է Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը հենց այն ժամանակ, երբ Իրանի միջուկային ծրագրի հարցում Վաշինգտոնը Թուրքիայի օգնության կարիքն ունի։ Սակայն, Գորդոնի խոսքերով, ԱՄՆ-ը արտաքին հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի շուրջ Թուրքիայի հետ համագործակցության վատթարացում չի տեսնում։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադառնալով՝ պետքարտուղարի օգնականը հայտարարել է, որ 252 բանաձևն այդ գործընթացի համար խոչընդոտներ է ստեղծում և նշել է, որ գործընթացը դեռ կանգնեցված չէ։ Գորդոնը նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, թե պատմական հարցերը պետք է լուծվեն երկու պետությունների միջև բանակցությունների շնորհիվ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։