«Այսքան ժամանակ զղջանքի խոսք չեմ լսել». նախկին փոխոստիկանապետ
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով նիստին ցուցմունք է տալիս գործով տուժող, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։news.am–ի փոխանցմամբ՝ նա հայտարարեց, որ գնդի տարածքում սահմանափակվել են իր իրավունքները, ինքը եղել է անվերջ հսկողության տակ՝ պատանդի կարգավիճակում։
«Կային մարդիկ, ովքեր անկանխատեսելի դրսևորումներ ունեին»,- ասաց նա՝ նշելով, որ իր համար զարմանալի է, որ այսքան ժամանակ խմբի անդամների կողմից ոչ մի զղջանքի խոսք կամ ներողամտության դրսևորում չի եղել։
«Ուզում եմ հիշեցնել, որ երեք հոգի է սպանվել, և դրա պատասխանը ինչ-որ մեկը պետք է տա»,-ասաց նա։
ՊՊԾ գնդի գրավումից հետո 5 ոստիկան պատանդառվեցին, այդ թվում՝ Վալերի Օսիպյանը եւ այն ժամանակ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Վարդան Եղիազարյանը:
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։
ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:
«Այսքան ժամանակ զղջանքի խոսք չեմ լսել». նախկին փոխոստիկանապետ
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով նիստին ցուցմունք է տալիս գործով տուժող, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ news.am–ի փոխանցմամբ՝ նա հայտարարեց, որ գնդի տարածքում սահմանափակվել են իր իրավունքները, ինքը եղել է անվերջ հսկողության տակ՝ պատանդի կարգավիճակում։