Փետրվարի 5-ին՝ ժամը 22:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Ոստան» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից ընկել է Վաչագան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota ist» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Գ., ծնված 1986 թ.) կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել է Վաչագան գետը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
«Toyota ist»–ն ընկել է Վաչագան գետը

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: