Լրահոս

06.02.2019 10:05


Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է (բուք է), իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ:

Այս խորագրի վերջին նյութերը