«Պարտեզի» մոտ վիրավորված ուսանողի վիճակը ծայրահեղ ծանր է
«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նույն աղբյուրի համաձայն՝ մեղադրյալներից մեկը հետախուզման մեջ է։ Այս պահին կալանքի տակ է գտնվում 3 մեղադրյալ, եւս 2 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Մյուս 5 մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երկու կալանավորվածներն էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու միջավայրից են, որոնցից մեկը՝ Արթուր Վարդանյանը մեղադրվում է սպանության փորձի, զենք պահելու եւ զենքի գործադրմամբ խուլիգանության մեջ։ Մյուս կալանավորը Վ.Գրիգորյանն է, ով աշխատեցնում է վուլկանիզացիան եւ ունեցել է ակտիվ դերակատարում։ Կալանավորված մեղադրյալների թվում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորորդին, ով նաեւ ունի վնասվածքներ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ վիճաբանությունն առաջացել է վուլկանիզացիայում, որը պատկանում է «Մուլտի մոթորս» ՍՊԸ-ին, որտեղ էլ աշխատում են Գրիգորյան եղբայրները։ Համենայն դեպս՝ դատարանը հիմնավորված է համարել նրան կալանավորելու հիմքերը, քանի որ մյուս բոլոր դեպքերում, որոնց մեղադրանք էր առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանության համար, դատարանը մերժել է կալանավորումը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը համամիտ չէ դատարանի գնահատականի հետ, եւ ներկայումս քննարկվում է այդ որոշումների դեմ դատախազության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու տարբերակը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 8 անձ , որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։ Մեր տեղեկություններով՝ միջադեպի հետեւանքով տուժածները հիմնականում Մելիք Մանուկյանի հարազատներն են՝ սպանվածը եղբորորդու ընկերն է, ով վնասվածքն ստացել է կրծքավանդակի հատվածում, վիրավորվել են զարմիկները՝ եղբոր եւ քրոջ տղաները։ Վիրավորներից մեկի՝ 21-ամյա Ջիվան Հարությունյանի վիճակը ծայրահեղ ծանր է. Նա վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Վերջինս Մելիք Մանուկյանի ազգականն է եւ սովորում է ԵՊՀ-ում։
Հակառակ կողմից տուժել է երկու անձ։ Հետաքրքիրն այն է, որ վերջիններիս որոնց ստացած վնասվածքները ծանր չեն եւ կյանքին վտանգ չեն սպառնում։ Այսինքն՝ ավել տուժել են Մելիք Մանուկյանի հարազատները։
Մեզ հաջողվեց պարզել, որ վիճաբանությունն ունեցել է նախապատմություն։ Մինչ այդ երիտասարդները՝ նախկին պատգամավորի հարազատները, գնացել են վուլկանիզացիա, որը ինչպես նշեցինք կապվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ եւ աշխատեցվում էր Գրիգորյանի եղբայրների կողմից։ Վուլկանիզացիայում հրաժարվել են նրանց սպասարկել՝ իրենց հետ լավ տոնով չխոսելու ապա նաեւ աշխատանքային ժամը ավարտվելու պատճառաբանությամբ, որի պատճաով առաջացել է վիճաբանություն։
Քրեական գործով հարցաքննվել է նաեւ Ծառուկյանի որդին, թե ինչ առնչություն ունի նա նշված միջադեպի հետ առայժմ հայտնի չէ։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրգործի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, նրանց թվում նաեւ Ծառուկյանի որդին։ Մեզ հաջողվեց պարզել, որ նրա տանը կատարվել է նաեւ խուզարկություն։
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Աղբյուր` Փաստինֆո