Լրահոս

17.03.2010 19:17

Ռուզան Առաքելյան. «Արդյոք հնարավոր չէ՞ր ավելի հարմար տեղ առաջարկել եկեղեցու համար»

ԱԺ ՀՅ Դաշնակցություն խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը խորհրդարանական հարցուպատասխանի ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի վերաբերյալ հարց է ուղղել ՀՀ կառավարությանը.

-Արդյոք հնարավոր չէ՞ր ավելի հարմար տեղ առաջարկել եկեղեցու համար։ Մի տեսակ հակասություն կա կառավարության գործելակերպի և սկզբունքների միջև։ Եթե սկզբունքորեն կառավարությունն իր պաշտպանության տակ է առնում պետության համար կարևոր մշակութային կոթողները, ի՞նչ տրամաբանությամբ ինքը կարող է օտարել այդ նույն պաշտպանվածության տակ առած օջախները։

Պատգամավորի հարցին պատասխանել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ասելով, թե բոլոր ուսումնասիրությունները և կոնսուլտացիաները ցույց են տալիս, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը ճարտարապետական արժեք է, ոչ թե պատմամշակութային.

-Կառավարությունն ընդամենն այդ որոշումն է կայացրել և պատմամշակութային արժեքների ցանկից այն հանել է։

Վարչապետն ասել է, թե իր համար անընդունելի են միակողմանի մեկնաբանություններն այդ հարցի կարգավորման վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։