Լրահոս

05.02.2019 15:38


67-ամյա տղամարդը Երևանում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 8-ամյա երեխայի նկատմամբ

67-ամյա տղամարդը Երևանում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 8-ամյա երեխայի նկատմամբ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երեւանի 67-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել փոքրիկ աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար։

Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ տղամարդու բնակարանում։ Վերջինս՝ հաճախակի իր տուն է հրավիրել բակի երեխաներին, հյուրասիրել նրանց, ձևավորել մտերիմ հարաբերություններ: Պարզվում է՝ այս հոգատար վերաբերմունքն ունեցել է բոլորովին այլ նպատակ։ 2018թ. մայիս-հունիս ամիսներին տղամարդը հերթական անգամ իր բնակարան հյուրընկալել երեխաներից մեկին, օգտվելով նրա չգիտակցելու հանգամանքից և դիմադրություն ցույց տալու անկարողությունից, կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Սեքսուալ բռնության զոհ բոքրիկը դեպքի ժամանակ եղել է 8 տարեկան։

Կասկածյալի ձերբակալության մասին քննչական կոմիտեն հայտնել էր ավելի վաղ։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նախաքննությունն ավարտվել է, տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործը կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը