Լրահոս

17.03.2010 18:04

Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին:

Ողջունելով ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի այցը Հայաստան' Նախագահ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է,  վստահելի գործընկերը, եւ մեր հարաբերությունները զարգանում են համապատասխանաբար. շարունակվում է բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, կանոնավոր քննարկում ենք հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլեւ տարածաշրջանային խնդիրներին»:

Սերժ Սարգսյանը երկկողմ հարաբերությունների հիմնաքարերից է  համարել Հայ առաքելական եկեղեցու եւ Ռուս ուղղափառ եկեղեցու ջերմ, բարեկամական հարաբերություններն ու ամուր հոգեւոր կապը:

Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարքը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին հյուրընկալության համար: Նա ասել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար անչափ կարեւոր է նաեւ մարդկային գործոնը: Կիրիլ Առաջին պատրիարքի խոսքով' «քաղաքական գործիչները երկխոսություն են ծավալում քաղաքական մտքի,  գործարարները' հանապազօրյա խնդիրների, իսկ  հոգեւորականները' սրտի մակարդակով: Իսկ երբ վերջինին մասնակից են դառնում նաեւ բարձրագույն իշխանությունները, այդ երկխոսությունը ժողովուրդների ու երկրների համար մեծ նշանակություն է ունենում»:

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը բարձր է գնահատել հայ ժողովրդի եւ եկեղեցու առանձնահատուկ դերը քրիստոնեական արժեքների տարածման գործում: Նա ողջունել է հայ առաքելական եկեղեցու ներկայությունը Ռուսաստանում, նաեւ նշել, որ ՌԴ-ում ապրում են բազմաթիվ հայեր, ովքեր մեծապես ներգրավված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

ՀՀ Նախագահը,  համայն Ռուսիո պատրիարքն ու  Ամենայն հայոց կաթողիկոսը մտքեր են փոխանակել հասարակության հոգեւոր դաստիարակության ու կրթության գործում եկեղեցու դերի, երկու քույր եկեղեցիների միջեւ բարեկամական կապերի խորացման վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ հոգեւոր ու բարոյական արժեքների ընդհանրություններն ավելի են սերտացնում հայ եւ ռուս ժողովուրդների հարաբերություններն ու ստեղծում համագործակցության լայն դաշտ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։