Մեր ժողովրդի մի մեծ մասն այնքան ծիծաղեց ցածրակարգ հումորային հաղորդումների վրա, այնքան երկրպագեց հեռուստաեթերն աղբով լցնող, հայոց լեզուն աղավաղող ու թատրոնների բեմերին էժանագին ներկայացումներ ապահովող դերասաններին, որ վերջում հայտնվեց քաղաքական թատրոնի մեջ՝ նույն ցածրորակ դերասանների առաջնորդությամբ։
Նախորդ իշխանությունը մերժվեց ստի համար, բայց նորերի համար սուտ խոսելն այնքան բնական է, որ արդեն չես հասցնում հետևել դրանց քանակին։
Երբ Բաղրամյան 26–ում հայտնվում են պատահական մարդիկ, որոնք շփոթել են ծաղրածուի աշխատավայրը պետության ղեկավարի նստավայրի հետ, վերջում ստանում ենք կրկեսի վերածված հայրենիք։
Շփոթվածները Բ26–ում հայտնվելուց հետո սկսեցին անել այն, ինչ էժանագին ներկայացումներից մեկի դերասանները Բ26–ում գողություն կատարելիս։
Սա ճակատագրի հեգնանք է. «Նո քոմենթ» ներկայացման մեջ Հայկ Մարությանի մարմնավորած կերպարը շփոթել էր հասցեները ու պատահաբար մտել Բ26՝ թալանելու, իսկ հիմա նույն Հայկ Մարությանն այն քաղաքական թիմի անդամ է, որը Բ26 էր մտել և սառնարաններն ու դարակներն էր փորփրում ուղիղ եթերում։
Ծաղրածուները քաղաքական կյանքում այժմ անում են այն, ինչ անում էին բեմի վրա, հեռուստաեթերում կամ ավտոտնակի տանիքի վրա թռչկոտելիս։
Ի դեպ, հիշյալ ներկայացման վերջում այն կերպարը, որին մարմնավորում էր Հովհաննես Ազոյանը՝ կոլոտ Հովոն, «փուռնէ տալիս» իր հանցակից ընկերներին, ու այդ Բ26 մտած շփոթվածներին բերման են ենթարկում։
Իրական կյանքում նույն Հովոն նեղացած է Նիկոլ Փաշինյանից, քանզի վերջինս մտավ Բ26, բայց իրեն փայ չտվեց, մինչդեռ միասին էին գնացել «տուն կտրելու»։ Ըստ ամենայնի՝ Հովոն առիթը բաց չի թողնի այս անգամ արդեն իրական կյանքում «փուռը» տալու իրեն «քցած» ընկերոջը, տվյալ դեպքում՝ «ժողովրդի վարչապետ» Նիկոլ Փաշինյանին։
Հայկ Ուսունց
Հ.Գ.։ Օրերս նախագահական նստավայրից գողություն էր կատարվել։ Տարել էին հուշամեդալներ։ Գողացողը հետագայում բերել ու տեղն էր դրել տարածը։ Այդ մարդն ավելի ազնիվ է գտնվել, քան նրանք, ովքեր պատահաբար հայտնվել են Բ26–ում, ձեռքերը մտցրել են պետական բյուջե և ինքնամոռաց ինքնապարգևատրվում են՝ ձեռքի հետ մսխելով պետական ռեսուրսներն անձնական ու կուսակցական նպատակներով։
Շփոթվածները՝ Բ26–ում (տեսանյութ)
Մեր ժողովրդի մի մեծ մասն այնքան ծիծաղեց ցածրակարգ հումորային հաղորդումների վրա, այնքան երկրպագեց հեռուստաեթերն աղբով լցնող, հայոց լեզուն աղավաղող ու թատրոնների բեմերին էժանագին ներկայացումներ ապահովող դերասաններին, որ վերջում հայտնվեց քաղաքական թատրոնի մեջ՝ նույն ցածրորակ դերասանների առաջնորդությամբ։
Նախորդ իշխանությունը մերժվեց ստի համար, բայց նորերի համար սուտ խոսելն այնքան բնական է, որ արդեն չես հասցնում հետևել դրանց քանակին։
Երբ Բաղրամյան 26–ում հայտնվում են պատահական մարդիկ, որոնք շփոթել են ծաղրածուի աշխատավայրը պետության ղեկավարի նստավայրի հետ, վերջում ստանում ենք կրկեսի վերածված հայրենիք։
Շփոթվածները Բ26–ում հայտնվելուց հետո սկսեցին անել այն, ինչ էժանագին ներկայացումներից մեկի դերասանները Բ26–ում գողություն կատարելիս։
Սա ճակատագրի հեգնանք է. «Նո քոմենթ» ներկայացման մեջ Հայկ Մարությանի մարմնավորած կերպարը շփոթել էր հասցեները ու պատահաբար մտել Բ26՝ թալանելու, իսկ հիմա նույն Հայկ Մարությանն այն քաղաքական թիմի անդամ է, որը Բ26 էր մտել և սառնարաններն ու դարակներն էր փորփրում ուղիղ եթերում։
Ծաղրածուները քաղաքական կյանքում այժմ անում են այն, ինչ անում էին բեմի վրա, հեռուստաեթերում կամ ավտոտնակի տանիքի վրա թռչկոտելիս։
Ի դեպ, հիշյալ ներկայացման վերջում այն կերպարը, որին մարմնավորում էր Հովհաննես Ազոյանը՝ կոլոտ Հովոն, «փուռն է տալիս» իր հանցակից ընկերներին, ու այդ Բ26 մտած շփոթվածներին բերման են ենթարկում։