Լրահոս

05.02.2019 10:12


Գյումրու օլիմպիական մարզադպրոցում աշխատող մարզիչն ինքնասպանություն է գործել

Գյումրու օլիմպիական մարզադպրոցում աշխատող մարզիչն ինքնասպանություն է գործել

shamshyan.com–ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա կախված։

Տան միջանցքում գտնվող գազի խողովակից բրդյա շարֆով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 33-ամյա Գոռ Մանուկյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մանուկյանն աշխատում էր Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցում՝ որպես մարզիչ։

Այս խորագրի վերջին նյութերը