Կարծիք

05.02.2019 09:09


Անգամ Ղազախստանում կա ընդդիմություն, որը ներքին չէ

Անգամ Ղազախստանում կա ընդդիմություն, որը ներքին չէ

Ներքին ընդդիմությունը, ինչի մասին խոսում են գործող իշխանության որոշ ապաքաղաքական ներկայացուցիչներ վտանգավոր տարրեր է պարունակում, ինչին հարակից նշմարվում են ամբողջատիրական տխուր ուրվապատկեր:

Ժամանակին, երբ խորհրդային վարչակարգը դեռևս ձևավորման փուլում էր համաշխարհային հեղափոխության տեսլականով տարված բոլշևիկները, գնացին քաղաքական մենաշնորհի՝ հստակ ունենանալով բանվորագյուղացիության շահերի պաշտպանության ներքին հակադիր դիպաշար: Այդ դիպաշարը բավականին ցցուն դարձավ 1920-ականների վերջին, երբ Ստալին-Տրոցկի ներքին ընդդիմադիր հակասությունները սկսեցին հրապարակային բնույթ կրել ՆԷՊ-ինդուստրացիա ձևական դաշտում: Թե ի՞նչ եղավ և ինչպե՞ս եղավ ԽՍՀՄ-ում հիշում ենք բոլորս:

Առակս կցուցանի, որ ներքին ընդդիմություն կոչվածը առավելագույնը, ինչին կարող է հավակնել, դա հիմնի փոփոխության կեղծ օրակարգի սպասարկումը կարող է լինել, երբ իշխանական թևի մի պատգամավորը կարող է ընդդիմանալ իշխանական մյուս թևից եկող ազգային օրհներգի փոփոխմանը: Ի դեպ, վերոնշյալ ընդդիմացումը հնարավոր տարբերակներից ամենամեղմն ու անվտանգավորն է, որի տրանսֆորմացիոն երանգավորումները շատ ավելի ծանր հետևանքներ կարող են ունենալ, ինչպես ԽՍՀՄ-ում: Թող, զարմանալի չթվա այն հանգամանքը, որ որպես համեմատական ուրվապատկեր բերում եմ ԽՍՀՄ-ի օրինակը. վերոնշյալն ունի շատ պարզ պատասխան:

Աշխարհի որևէ երկրի ներքաղաքական քրոնոլոգիան ներքին ընդդիմության օրակարգային տարրեր չի պարունակում, անգամ Ղազախստանում կա ընդդիմություն, որը ներքին չէ: Սառը պատերազմի ժամանակաշրջանի եզրագծին, երբ տեղի ուենցավ Գերմանիայի վերամիավորումը, իշխող Քրիստոնեա-Դեմոկրատական կուսկացությունից ոչ ոք չհամարձակվեց իր վրա վերցնել ներքին ընդդիմության անպատասխանատու պատասխանատվությունը:

Հեռո՛ւ մնացեք ապաքաղաքական համակարգերից. Սերժը չլսեց, երբ պնդում էինք, որ քաղաքական դաշտի անապատացումն ու հանրապետական մոնոպոլիայի ստեղծումը վտանգավոր արկածախնդրություն է, սխալվեց: Զե՛րծ մնացեք չպարտադրված ու օրինաչափ սխալներից. ներքին ընդիմության ձևավորման հողի վրա հիմնի փոփոխության նախավարժանք հիշեցնող պրոյեկցիաները ապաքաղաքական են ու որևէ լավ բանի չեն հանգեցնելու:

Անդրանիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը