Քաղաքական

04.02.2019 18:00

Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներում կարևորում է դինամիկայի ապահովումը (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներում կարևորում է դինամիկայի ապահովումը (տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներում կարևորում է դինամիկայի ապահովումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մնացականյանն այս մասին խոսեց փետրվարի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Պաշտոնական հանդիպման համար չշտապենք դեռևս: Շատ էական է, որպեսզի մենք շարունակենք գործընթացը կառուցել այնպես, որպեսզի կարողանանք արդյունք ունենալ: Ժամկետային հարցերն էլ նշանակություն ունեն, բայց կարևոր է, որ հաջորդ քայլը լինի այնպես, որ կարողանանք դինամիկան ապահովել»,-ասաց նախարարը:

Նա հույս հայտնեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ կառուցողական մթնոլորտը պահպանվում է:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած խիզախ քայլերի վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մնացականյանն այս հարցին անդրադարձել է փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այն, ինչ արվել է պարոն Փաշինյանի կողմից, խիզախություն է: Խոսել խաղաղության մասին, չի նշանակում, որ ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում վճռականությունը։ Բայց խոսել խաղաղության մասին, որը վերաբերում է և՛ Հայաստանի ժողովրդին, և՛ Ադրբեջանի ժողովրդին, և՛ Ղարաբաղի ժողովրդին, խիզախություն է։ Մենք շատ կողջունենք, որ նման հայտարարությամբ հանդես գա նաև մյուս կողմը»,-ասաց Մնացականյանը։

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետն իր խոսքում նշել էր, որ իր կարծիքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, նաև միջազգային հանրությունը հստակ արձանագրել են, որ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է:

«Հայաստանը բանակցություններում ունի իր մասը: Հայաստանը բանակցող կողմ է: Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Այս առումով կա երեք կողմ: Հայաստանը շարունակելու է այդ ամենը անել»,-ասաց նախարարը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։