Կարծիք

04.02.2019 16:35


Սա Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն է. դատեք ու մեկնաբանեք ինքներդ (տեսանյութ)

Սա Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն է. դատեք ու մեկնաբանեք ինքներդ (տեսանյութ)

Սա Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն է։ Դատեք ու մեկնաբանեք ինքներդ։ Իսկ որպեսզի հասկանալի լինի, թե ինչու եմ այս տեսանյութը հրապարակում էջումս, ասեմ։

Ճի՞շտ եք համարում երթևեկության կանոնների էս տեսակ կոպիտ խախտումներով երթևեկելը, առանց անվտանգության ապահովման։ Եթե այո, ապա ցավակցում եմ ձեզ, դուք զոմբի եք։

Եթե ճիշտ չեք համարում, բայց ժամանակին Սերժի ավտոշարասյան երթևեկությունից դժգոհ էիք, երբ փակում էին երթուղու ճանապարհները, ուրեմն դուք ձեր մեջ վերանայելու լուրջ բաներ ունեք։

Եթե ճիշտ չեք համարում ու ժամանակին դեմ չեք եղել երթուղին փակելուն, ուրեմն դուք նորմալ ՀՀ քաղաքացի եք, ով հասկանում է արարողակարգերից։

Հ․Գ․1․
Իսկ սա, կարծում եմ, հասարակ գեղցիություն է, ու վերջ։ Պարո՛ն Փաշինյան, դուք ավելի վատ բան եք անում, քան Ձեր նախորդները երբևէ կարող էին իրենց թույլ տալ։

Իսկ զոմբիներին, որ հաստատ ձայն չեն հանելու սա տեսնելուց հետո, ուզում եմ պատկերացնեն, թե ինչ վայնասունով կհարձակվեին նախորդ ռեժիմի դեպքում․․․

Հ․Գ․2․
Բախտները բերեց, որ դժբախտ պատահարի ելքով չեն ավարտել։

Արեգ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը