Լրահոս

04.02.2019 13:55


Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը վերսկսել է հացադուլը

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը վերսկսել է հացադուլը

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության» տնօրեն Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից հացադուլ է սկսել ՀՀ Ազգային ժողովի այգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կինոռեժիսորն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ի նշանպետական կառույցների կողմից իր ստեղծագործելու և կինոարտադրող ընկերության գործելու իրավունքը խոչընդոտելու փաստերի դեմ բողոքի՝ ինքը 2019 թվականի փետրվար 3-ին, ժամը 15:00-ից վերսկսում է հացադուլը և պահանջում անհապաղ վերականգնել «Տատիկիս վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015 թ․ թիվ 329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների։

«Պահանջում եմ վերադարձնել «Տատիկիս վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017 թվականին վերցրած գումարները, սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։ Հացադուլի դադարեցման համար հիմք կարող է հանդիսանալ միայն և բացառապես նշված երեք պահանջների բավարարումը»,- նշված է գրառման մեջ:

«Տատիկիս վարսերը» կինոնկարի ֆինանսավորման դադարեցման պատճառով Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի երեքից հացադուլ էր իրականացրել Մատենադարանի մոտ: Ինը օր հետո ռեժիսորը դադարեցրեց այն ու հանդիպեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ։

Ըստ ռեժիսորի տարածած հայտարարության՝ 2018-ին ավարտվել է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային Կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ-հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։

Գումարը չի վերադարձվել արտադրող ընկերությանը, ինչի պատճառով ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։

Այս խորագրի վերջին նյութերը