Կարծիք

04.02.2019 12:52


Փաշինյանի՝ «Բոլթոնի ծրագրից» հետ կանգնելը հաստատապես իր գինն ունենալու է

Փաշինյանի՝ «Բոլթոնի ծրագրից» հետ կանգնելը հաստատապես իր գինն ունենալու է

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ առ այն, որ հայկական կողմը չի դիտարկելու «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղի, խոսում է այն մասին, որ գոնե այս փուլում Փաշինյանը հետ է կանգնում, այսպես կոչված, «Բոլթոնի ծրագրից»: Սակայն մեծ քաղաքականության մեջ ամեն ինչ այդքան պարզունակ չէ, որ մի օր ուզում ես, մյուս օրը՝ ոչ: Ամեն ինչ իր գինն ունի: Երբ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական դիվանագիտության տապալման պատճառով հայտնվեց տուպիկում, ռուսական ռազմաբազայի պայմանագիրը երկարաձգվեց 49 տարով, երբ նա «աչքերը փակ» եվրաասոցացվում էր, Հայաստանը հայտնվեց Մաքսային միության կազմում:

Փաշինյանի սկզբնական քայլերը՝ ուղղված «Բոլթոնի ծրագրի» իրականացմանը և այդ ծրագրի իրականացումից հետ կանգնելը հաստատապես իր գինն ունենալու են: Եւ այդ գնի վճարման պատասխանատվությունն ընկնում է «ժողովրդի վարչապետի» վրա:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը