Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:
Դատարանի այս որոշման դեմ էլ փաստաբանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
***
Դատաքննությունն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին, ժամը 12։00-ին։
Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքի քննությունն ավարտվեց․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ (տեսանյութ)

7or.am