Կարծիք

03.02.2019 12:15


Շուտով մենք կստանանք հարցի պատասխանը` հեղափոխություն է եղել, թե բունտ

Շուտով մենք կստանանք հարցի պատասխանը` հեղափոխություն է եղել, թե բունտ

Մոտ ժամակները կառավարությունը խորհրդարան պետք է ծրագիր ներկայացնի: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը պետք է հեղափոխական ծրագիր ներկայացնի իր աշխարհայացքային ու փիլիսոփայական մոտեցումներով, տնտեսական ու կառուցվածքային ռեֆորմներով, սահմանադրական ու օրենսդրական փոփոխությունների հայեցակարգերով:

Եթե այդ ծրագիրը լինի հեղափոխական, ապա ապրիլին տեղի ունեցածը հնարավոր կլինի անվանել հեղափոխություն, եթե ոչ` ապա եղել է բունտ և բունտից օգտվողներ:

Շուտով այդ հարցի պատասխանը կստանանք:

P.S. Այդ ծրագրի շուրջ պետք է համազգային քննարկումներ ընթանային, թինկ-թանկները եռային, ռեֆորմների մասին ծրագրային հոդվածներ, անգամ գրքեր հրատարակվեին, դեբատներ ընթանային: ՔՊ-ի պատգամավերների ողջ ազգը անուն առ անուն իմանար, որովհետև միմյանց հերթ չտալով ելույթներ պետք է ունենային, անգամ փողոցներում մարդկանց որսային ու հարցնեին. «Մեզանից ինչ սպասելիքներ ունեք»: Մի խոսքով` մտքի ու ոգու հեղափոխությունը պետք է մեզ հանգիստ չտար: Սակայն հակառակն է տեղի ունենում, հեղափոխական պատգամավորները միկրոֆոն տեսնելուց փախչում են: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը