Մի հետաքրքիր բան եմ նկատել։ Պարգևավճարների մասին քննադատական նոտայով ամենաբարձր գոռացողների մեջ երևում են նաև պարգևավճար ստացողները։ Ընդ որում՝ դա իշխանական թիմ կոչվածի ամենատգետ զանգվածն է։
Չգիտեմ, թե ինչու են պարգևավճարների թեմայով հատկապես կենտրոնացել ՊԵԿ–ի և Ֆինանսների նախարարության դեմ, բայց մի բան հաստատ գիտեմ. եթե պետության ղեկավարի մակարդակով, պոպուլիստական ու այլ նկատառումներից ելնելով, խրախուսվում են բանսարկությունը, ինտրիգներն ու խառնակչությունները, ապա դա պետական ինստիտուտները փլուզելու ամենակարճ ճանապարհն է։
Երբ կառավարության առաջին դեմքի թերթը գրում է, որ ՊԵԿ ղեկավարին «բերման են ենթարկել» ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն և երբ այդ չխոսկան խմբակցության փակ նիստում սկսում են հանրահավաք անել Դավիթ Անանյանի դեմ, ապա դրանից հետո ինչպե՞ս ենք պատկերացնում հարկահավաքման գործընթացը։
ՊԵԿ բազմամյա աշխատակիցներին վարչապետի կաբինետում որոշում են կրճատել, նաև որոշում են պարգևավճարների թեմայով էժանագին շոուներ սարքել, բայց միևնույն ժամանակ պահանջում են, որ ՊԵԿ–ը բյուջեի մուտքային մասն ապահովի ու դա անի կոպեկներ ստացող աշխատակիցների միջոցո՞վ։ Այդպես չի լինում։ Եթե պետական համակարգում մրցունակ աշխատավարձ չեղավ, ապա բոլոր պրոֆեսիոնալները կգնան մասնավոր հատված։ Պետք է, ուրեմն, մտածել չինովնիկին արժանապատիվ կյանք ապահովելու ու դրանից հետո նոր միայն այլ պահանջներ դնելու մասին։
Այսօր երեք կառույցներ դեռ կարողանում են տնտեսությունը պահել կառավարելիության վիճակում ու թույլ չտալ, որպեսզի քայլարածականներն իրենց անգրագիտությամբ ու պոպուլիզմով փլուզեն տնտեսությունը և, ի վերջո, մեր երկիրը։ Այդ կառույցներն են՝ Կենտրոնական բանկը, Պետական եկամուտների կոմիտեն և Ֆինանսների նախարարությունը։
Այս կառույցների բոլոր օղակներում էլ բարձր պրոֆեսիոնալներ կան։ Եթե այս մարդկանց պետք է լյումպենի զոհ դարձնենք «Բա ինչո՞ւ եք այսքան պարգևավճար ստացել» թեմայով, ապա վերջում կմնանք մարտնչող տգիտությունների հույսին, ինչը չի կարելի թույլ տալ։
Ամբողջ կյանքում սեփականություն չունեցած, բացի զավզակությունից այլ բան չարած, հազար դոլար տեսնելիս չոքերը թուլացած ու կախարդական փայտիկի օգնությամբ իշխանության ներսում հայտնված դեմագոգները չարիք են պետության համար։
Պետք է թույլ չտանք, որ սրանք բանակը, ԱԱԾ–ն, ոստիկանությունը և իշխանության տնտեսական բլոկը (ԿԲ, ՖԷՆ, ՊԵԿ) փլուզեն։
Պետք է ո՛չ ասել տգիտությանը, պոպուլիզմին, դեմագոգիային։
Թույլ չտալ պետության վախճան

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից