Լրահոս

03.02.2019 09:57


Թուրքագետ. «Կարիք կա մշակվելու նոր մոտեցումներ Հայաստանի հարևան և հեռավոր գործընկերների միջև հարաբերությունների նոր մակարդակ հաստատելու համար»

Թուրքագետ. «Կարիք կա մշակվելու նոր մոտեցումներ Հայաստանի հարևան և հեռավոր գործընկերների միջև հարաբերությունների նոր մակարդակ հաստատելու համար»

Հունվարի 29-ին Հայ-Ռուսական համալսարանում Հանրային դիվանագիտության կենտրոնը Ազգային անվտանգության ոլորտում ռազմավարական հետազոտությունների լաբորատորիայի հետ համատեղ կազմակերպեց «Հայ-իրանական հարաբերությունները գլոբալ մերձավորարևելյան քաղաքականության համատեքստում. նոր պայմաններ և հին մոտեցումներ» խորագրով քննարկում:

Քննարկման շրջանակներում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, ԱՐԴԻ հիմնադրամի համակարգող Վարուժան Գեղամյանը իր հերթին անդրադառձ կատարեց հայաստանյան արտաքին քաղաքականոթյան մոտեցումների վերանայման խնդրին:

Վարուժան Գեղամյանը կարծում է, որ ՀՀ-ին անհրաժեշտ է որոշակի նոր արտաքին քաղաքական ռազմավարություն, նոր մոտեցումներ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները: Նույնը նաեւ Իրանի հետ հարաբերություններին է վերաբերում՝ ասաց:

«Կարիք կա, որ, հաշվի առնելով տարածաշրջանային, աշխարհի եւ հայաստանյան ներքաղաքական միտումները, մշակվի նոր մոտեցում կամ մոտեցումներ, որոնք պետք է օգտակար լինեն Հայաստանի հարեւան, մերձակա տարածաշրջանի եւ հեռավոր գործընկերների միջեւ հարաբերությունների նոր մակարդակ հաստատելու համար: Դրան պետք է մասնակցեն շատ ավելի լայն շերտեր, քան միայն ԱԳՆ-ն, միայն վարչապետը կամ աշխատակազմը եւ այլն: Այսինքն, սրան պետք է ներգրավվեն բոլոր այն մարդիկ, ովքեր իսկապես պրոֆեսիոնալներ են էս գործի մեջ: Դա ամենօրյա հետեւողական, թարմացվող աշխատանք է: Եվ դա, իսկապես, մեր արտաքին քաղաքական ճկունության միակ երաշխիքն է՝ ըստ իս»:

Վարուժան Գեղամյանը կարծում է, որ այդ աշխատանքում պետք է վերլուծել նաեւ նախկինում եղած փորձը բոլոր ուղղություններով:

«Հանրային դիվանագիտության կենտրոն»

Այս խորագրի վերջին նյութերը