Լրահոս

03.02.2019 08:52


Իրանը փորձում է ընկալել, թե ինչ ուղղությամբ է գնալու Հայաստանը (լուսանկար)

Իրանը փորձում է ընկալել, թե ինչ ուղղությամբ է գնալու Հայաստանը (լուսանկար)

Հունվարի 29-ին Հայ-Ռուսական համալսարանում Հանրային դիվանագիտության կենտրոնը Ազգային անվտանգության ոլորտում ռազմավարական հետազոտությունների լաբորատորիայի հետ համատեղ կազմակերպեց «Հայ-իրանական հարաբերությունները գլոբալ մերձավորարևելյան քաղաքականության համատեքստում. նոր պայմաններ և հին մոտեցումներ» խորագրով քննարկում:

d18a6a9632f36e38f4683c835a91e063

Քննարկման շրջանակներում իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս Գոհար Իսկանդարյանը ներկայացրեց հայ-իրանական հարաբերությունների արդի վիճակը, նշելով այն հիմնական խնդիրները, որոնք դրված են ՀՀ նոր ղեկավարության առջև: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, ԱՐԴԻ հիմնադրամի համակարգող Վարուժան Գեղամյանը իր հերթինանդրադառձ կատարեց հայաստանյան արտաքին քաղաքականոթյան մոտեցումների վերանայման խնդրին:

Ներկայացնում ենք ձեզ քննարկման հիմնական դրույթները՝

*

Հայ-իրանական հարաբերությունները աստիճանաբար զարգանում էին 1991 թվականից՝ Արաքս գետի վրա լաստային կամրջի ստեղծումից ու բոլոր հարակից ենթակառուցվածքների ձևավորումից: Հայ-իրանական հարաբերությունների լոկոմոտիվը միշտ մնում էր էներգետիկ ոլորտը, և գազատարի անցկացումից հետո դրանք շարունակել են զարգանալ ռազմավարական համագործակցության ուղղով, քանի որ «էլեկտրաէներգիան գազի դիմաց» պայմանագրի տարրերից մեկը ներառում էր ֆորս-մաժորային իրավիճի դեպքում Հայաստանի շահերից ելնելով գազատարի շահագործման պայմանը: Բացի այդ, էլեկտրաէներգիայի բարտերից Հայաստանը որոշ ավելցուկ է ստանում:

* Իրանը միշտ պաշտպանել է Ադրբեջանի՝ տարածքային ամբողջականության թեզը, թեև չէր նշում՝ ինչ է ենթադրում «տարածքային ամբողջականություն» եզրույթը: Իրանի համար Արցախյան հիմնախնդրի կարգավորումը կարևոր է նաև բանակցային գործընթացի շարունակելու և իրանյան հյուսիսային սահմանների մոտակայքում ռազմական բախումը (իր բոլոր հետևանքներով) բացառելու առումով:

3
*

1915 թվականին պարսկական զորքերը բազմաթիվ հայերի են փրկել՝ կանգնելով թուրքական բանակի ճանապարհին: Այսօր այդ փաստը կարող է լուրջ հիմք հանդիսանալ հայ-իրանական հարաբերություններում, թեև Իրանը չի շտապում ընդունել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության փաստը, ելնելով հստակ քաղաքական պատճառներից: Ցեղասպանության զոհերի հիշատակի տարելիցի կապակցությամբ Իրանում հայ համայնքը քայլերթեր է իրականացնում, պարբերաբար բողոքից ցույցեր անելով ՄԱԿ-ի ներկայացուցչության կամ Թուրքիայի դեսպանատան առջև: Եվ այդ ցույցերն անցկացնելու թույլտվությունն այս կամ այն շրջանում հայ-իրանական հարաբերությունների մակարդակի ցուցանիշ է հանդիսանում:

*

Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներից հետո Իրանի հետ հարաբերությունները նորընտիր իշխանությունների կողմից դիտարկվում են որպես ռազմավարական: Օրակարգում է Նիկոլ Փաշինյանի այցն Իրան և նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումը: Վերջինիս հետ Հայաստանի վարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի նիստին՝ քննարկելով երկկողմանի հարաբերությունների հարցերը և Իրանի՝ ԵԱՏՄ ազատ առևատրային գոտուն միանալու փաստը, որի պարագայում Հայաստանը կարող է ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում կապող օղակի դեր ստանձնել:

*

Հայաստանին անհրաժեշտ են նոր մոտեցումներ արտաքին քաղաքականության ասպարեզում, քանի որ գլոբալ քաղաքականությունը և քաղաքականությունը կոնկրետ տարածաշրջանում ենթակա են անդադար փոփոխման: Հայաստանի համար կարևոր է արտաքին քաղաքականության համակարգի բազմաստիճան կոնցեպցիայի և ազգային անվտանգության ռազմավարության մշակումը, ինչը մեծ ռեսուրսային բազա է պահանջում ինչպես ֆինանսական, այնպես էլ ինտելեկտուալ ներուժի տեսանկյունից: Հին մոտեցումները սպառել են իրենց իր այլևս ունակ չեն կանխատեսել իրավիճակներ, որոնք Հայաստանի՝ այլ երկրների հետ հարաբերությունների հարցում դուրս են գալիս հին սխեմաների շրջանակից: Անհրաժեշտ է նոր մոտեցումներ մշակել՝ հաշվի առնելով նոր համաշխարհային, տարածաշրջանային և հայաստանյան ներքաղաքական միտումները, որոնք օգտակար կլինեն թե՛ Հայաստանի մոտ հարևան պետությունների, և թե՛ այլ գործընկերների համար, ինչը հնարավորություն կտա Հայաստանի արտաքին քաղաքականության նոր մակարդակն ապահովել: Որպես օրինակ, 2008-2011թթ. Հայաստանը մի շարք ուղղություններով աշխատում էր թե՛ Թուրքիայի իշխանությունների, թե՛ թուրքական հասարակության հետ, ինչը բավականին կաևոր փորձ է հայ-թուրքական հարաբերությւոնների վերլուծության հետագա քայլերի մշակման գործում:

*

«Թավշյա հեղափոխությունից» առաջ հայ-իրանական հարաբերությունները կառուցվում էին համագործակցության երկարատև գործընթացի հիման վրա, այդ թվում երկար ժամանակ ազգային անվտանգությունն ապահովվող կառույցները գլխավորած նախագահ Ս. Սարգսյանի և նախագահ Հ. Ռոհանիի անձնական ծանոթության և անձնական շփումների երկարատև պատմության հիման վրա: Այսօր իրանական ղեկավարությունը փորձում է հասկանալ Հայաստանի նորընտիր իշխանույունների մոտեցումները, որոնք են Հայաստանի շահերն: Այսօր բացակայում է հայ-իրանական հարաբերությունների որևէ ծրագիր, որը տվյալ պահին իրագործվում է: Կան որոշակի ծրագրեր, որոնք կապված են Մեղրու ՀԷԿ-ի և ելեկտրական երրորդ գծի կառուցման հետ: Այս տնտեսական նախագծերի իրավական հիմքը կա, սակայն փաստացի դեռ ոչինչ չի արվում:

52dd0ddccc0f6d2df77f17897dfceb4c

*

Ջ. Բոլթոնի այցը Հայաստան Իրանում սպեցիֆիկ պատասխան է ստացել. իրանյան լրատվամիջոցները գրել էին այն մասին, որ Հայաստանը չի դավաճանել իր շահերին և պաշտպանել է Իրանի հետ հարաբերությունների կարևորությունը: Այս համատեքստում Բոլթոնի այցը Հայաստան իրանյան հասարակությունում ներկայացվել է որպես երկկողմանի հարաբերությունների դրական փորձ:

*

Հանրային դիվանագիտության ոլորտում Հայաստանի և Իրանի հարաբերությունները գտնվում են բավականին ցածր մակարդակում, թեև փորձագիտական հանրությունը և իշխանությունը սերտ կապեր ունեն: Երկու հասարակություններում պահպանվում է քաղաքական կապերի կարևորության գիտակցումը, սակայն դրանք դուրս չեն գալիս աշխարհաքաղաքական դիսկուրսի սահմաններից, քանի որ սոցիալ և մշակութային հարաբերությունների զարգացման հանդեպ հետաքրքրությունը բացակայում է: Հայկական սփյուռքի հետ թե՛ հայկական, թե՛ իրանյան պետությունների կապերը կարևոր են, սակայն պետք է հասկանալ, որ իրանյան հանրային դիկուրսի ներսում բացակայում է «ազգային փոքրքմասնություններ» հասկացությունը, քանի որ հիմնական շեշտը իսլամական հանրապետությունում դրվում է կրոնական փոքրամասնությունների պաշտպանման վրա: Այս փաստն իր առանձնահատկությունն է հաղորդում հայ համայնքի հետ հարաբերություններում:

*

Որպես իդեալ, կարեւոր է աշխատել ամբողջ հասարակության հետ, բայց, փաստացի, ստացվում է համագործակցել կոնկրետ շերտերի հետ. իրանյան իշխանությունների, բիզնես ներկայացուցիչների, հայ համայնքի և այլն: Իր ազդեցությունն է թողնում նաև հասարակության արանձնահատկությունը և կրոնական տարբերությունը, ինչը հնարավորություն չի տալիս ազդել ավելի լայն շերտերի վրա: Որպես օրինակ՝ մզկիթներում կրոնական գործիչների կողմից որոշակի հարցերի քննարկում:

*

Մենք կարող ենք շատ արդյունավետ կերպով համագործակցել Իրանի հետ գիտության ոլորտում: Թվում է, որ կարծրատիպ կա այն մասին, որ Իրանում գիտությունը բավականաչափ զարգացած չէ, սակայն իրականում բժշկությունը, ֆիզիկան և այլ ոլորտները բավականին զարգացած են: Հայաստանում այդ ոլորտներից շատերը դեռ բավականաչափ զարգացած չեն, և Իրանի հետ համագործակցությունը կարող է բարձրացնել Հայաստանի գիտական ներուժը:

*

ԵՄ-ն հայտարարել է Իրանի հետ կապերի պահպանման և Իրանում ամերիկյան պատժամիջոցներից կուրուստների փոխհատուցման մասին, սակայն եվրոպացիները չկարողացան դադարեցնել մասնավոր ընկերությունների՝ Իրանից դուրս գալը: Որպես օրինակ, ֆրանսիական «Total» ընկերությունը՝ ընտրելով Իրանի կամ ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորություններից, ընտրել է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը: Եվ մասնավոր ընկերություններն ընտրել են նվազ կորուստների ճանապարհը:

«Հանրային դիվանագիտության կենտրոն»

Այս խորագրի վերջին նյութերը