Քաղաքական

02.02.2019 22:16


Սորոսն անդրադարձել է ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանը

Սորոսն անդրադարձել է ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանը

Բաց հասարակության հիմնադրամների հիմնադիր Ջորջ Սորոսը թվիթերյան իր էջում Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ գրառում է կատարել։

«Հայաստանում քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար»,-նշել է նա։

Նաև կիսվել է «Ինչպես ԱՄՆ-ն կարող է սատարել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը» հոդվածով, որը հրապարակվել է Սորոսի հիմնադրամի կայքում։ Հոդվածի հեղինակը լրագրող Տաթևիկ Խաչատրյանն է, ով անդրադարձել է թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ հետագա զարգացման հնարավորությանը։

Untitled (1)

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը