Ֆրանսերեն «parler»՝ խոսել բառն իր հիմքում ունեցող խոսարան-պառլամենտում՝ ՀՀ ԱԺ-ում, պատգամավորները դարձել են չխոսկան: Ամենայն հավանականությամբ նրանց արգելված է շփվել լրագրողների հետ: Թափանցիկ ու բաց աշխատելու խոստում տված իշխանությունը հենց այդպիսին պետք է լինի:
Այսօր լրագրողների հարցերին իշխող խմբակցության պատգամավորները խուսափել են պատասխանել: Չեմ բացառում, որ շուտով կարող է քայլարածականների լեզուներն ընդհանրապես կտրեն, որպեսզի լյափսուսներ նրանք չտան: Բայց դե օգուտ չի տա, քանզի գլխավոր լյափսուս տվողն այլ շենքում է նստում:
Մի խոսք կա: Ասում են կկուն հոտած է, բայց մտածում է, որ բունն է հոտած:
Բոլորը հավասար են, իսկ ոմանք...

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից