Քաղաքական

02.02.2019 15:40

Այսօր լրագրողներին թույլ չեն տվել մտնել ԱԺ՝ լուսաբանելու «Իմ քայլի» խորհրդապահական նիստը (տեսանյութ, լրացված)

Այսօր լրագրողներին թույլ չեն տվել մտնել ԱԺ՝ լուսաբանելու «Իմ քայլի» խորհրդապահական նիստը (տեսանյութ, լրացված)

ԱԺ-ում շարունակվում է «Իմ քայլը» խմբակցության նիստը, որին մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, մարզպետներ։

Նիստին չի թույլատրվել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մասնակցությունը։ Լրագրողներին չեն թույլատրել մուտք գործել ԱԺ շենք՝ պատճառաբանությամբ, որ շաբաթ օր է՝ ոչ աշխատանքային։

Ենթադրելի է, որ նիստում կքննարկվի կառավարության ծրագիրը, որ ԱԺ փետրվարի 12-ի նիստի օրակարգում է։ Հնարավոր է՝ քննարկվի կառավարության կառուցվածքայի փոփոխությունների օրինագիծը։ Կան տեղեկություններ, որ կառավարող խմբակցության անդամներին ինֆորմացիա է տրվելու արտաքին քաղաքական վերջին շփումների և սպասվող զարգացումների մասին։

Աղբյուրը՝ a1plus.am

Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության նիստը, որին մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խմբակցության նիստը դռնփակ էր, և պատգամավորներից ոչ մեկ չի փոխանցում, թե ինչ է քննարկվել նիստում։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորներից մեկն ասաց, որ քննարկվել է վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, վարչապետ Նիկլոլ Փաշինյանը տեղեկացրել է Դավոսում իր հանդիպումների ու պայմանավորվածությունների մասին։ Պատգամավորի փոխանցմամբ, հնչել են հարցեր, որոնց Փաշինյանը տվել է պատասխաններ։

Այլ մանրամասներ չեն փոխանցվում։ Aysor.am-ի բազմաթիվ զանգերին խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չպատասխանեց։ Բացի այդ, լրագրողներին ԱԺ անցակետում թույլ չի տրվել մուտք գործել ԱԺ վարչական շենք։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։