Խորհուրդ վարչապետ Էրդողանին. շարունակեք ժխտել Հայոց ցեղասպանությունը
Հանրահայտ է, որ թուրք ղեկավարները բացառիկ դիվանագետներ են: Սակայն, հենց որ այդ դիվանագետները լսում են Հայոց ցեղասպանություն, Հունաստան, Կիպրոս կամ Քուրդիստան բառերը, նրանց «սառնասրտությունը» հօդս է ցնդում, և դիմում են հուզական պոռթկումների ու ոչ դիվանագիտական քայլերի' վնասելով իրենց իսկ շահերը:
Գիտակցելով, որ այս տարի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցն է, թուրքական իշխանությունները ջղաձգորեն նախապատրաստվում են ոգեկոչումների սպասվող տարափին, որը միջազգային հանրությանը մեկ անգամ ևս կհիշեցնի օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրագործած անմարդկային ոճրագործության մասին:
Առաջին անսպասելի հարվածը Թուրքիային հասցվեց փետրվարի 26-ին Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար կառավարության խորհրդարանի կողմից, որը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անհապաղ կապվեց Իսպանիայի իր գործընկերոջ և Կատալոնիայի իշխանությունների հետ' արտահայտելով իր զայրույթն ու բացատրություն պահանջելով նրանցից:
Երկու օր անց, ամերիկյան հայտնի CBS հեռուստաընկերությունն իր «60 րոպե» հաղորդմամբ Հայոց ցեղասպանությունը բացահայտող ֆիլմ հեռարձակեց, ցուցադրելով հայ նահատակների ոսկորները, որոնք մեկ դար անց դեռ հանվում են Սիրիայի անապատների ավազներից: Թուրքերը սաստիկ կատաղել էին' մեղադրելով հայերին CBS հեռուստաընկերության վրա ճնշում գործադրելու համար, և ինչպես միշտ, կասկածի տակ առնելով ոսկորների և ավազի իսկությունը:
Չորս օր անց, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունեց: Թուրքիան պարտվեց, չնայած.
Օբամայի վարչակազմի' բանաձևի խոչընդոտմանը ուղղված ճնշումներին,
Թուրք խորհրդարանականների խմբերի՝ Վաշինգտոն գործուղմանը,
Թուրք և ադրբեջանցի ամերիկացիների էլեկտրոնային նամակներով քարոզարշավներին, և
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտի կապալառուներին բոյկոտելու սպառնալիքներին, եթե վերջիններս չխոչընդոտեն բանաձևի ընդունմանը:
Այդ քվեարկությունում պարտություն կրելուց հետո, Թուրքիան անմիջապես ետ կանչեց իր դեսպանին Վաշինգտոնից' մատնանշելով, որ նա, հնարավոր է մնա Անկարայում մինչև Ապրիլի 24-ի վերջը: Պետնախարար Զաֆեր Չաղլայանը հետաձգեց տնտեսական կապերի զարգացմանը նպատակաուղղված իր այցը Միացյալ Նահանգներ՝ «մինչև ԱՄՆ-ը կուղղի իր սխալը»: Թուրքիայի Արդյունաբերողների և գործարարների միության գործադիր խորհուրդը նույնպես չեղյալ հայտարարեց նախօրոք ծրագրված այցը Վաշինգտոն մարտի 16-17-ին, իսկ թուրքական մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր տեղի ունեցան: Դեռ ավելին, վարչապետ Էրդողանը նշեց, որ կարող է չեղյալ համարել իր պլանավորված մասնակցությունը հաջորդ ամիս Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովին:
Մինչ թուրքական կրքերը կհանդարտվեին, Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին երկրորդ ջախջախիչ հարվածը հասցրեց Անկարային' վերահաստատելով հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը: Մեկ անգամ ևս Թուրքիան ետ կանչեց իր դեսպանին, իսկ վարչապետ Էրդողանը չեղյալ հայտարարեց իր առաջիկա այցը Ստոկհոլմ, որն ուղեկցվելու էր առևտրային մեծ պատվիարկությամբ: Եվ, հակաշվեդական ցույցեր տեղի ունեցան թուրքական մի շարք քաղաքներում:
Այս չափազանց լարված հակազդեցությունը ստիպեց թուրք և օտար մեկնաբաններին ենթադրել, որ կգա մի օր, երբ ավելի ու ավելի շատ երկրներ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, և Թուրքիան այլևս դեսպաններ չի ունենա ոչ մի տեղ, ու թուրք պաշտոնյաները չեն այցելի այլ երկրներ՝ չեղյալ հայտարարելով իրենց բոլոր արտասահմանյան ուղևորությունները: Բացի այդ, Թուրքիան վերացնելով դրսի բոլոր գնումները, կմնա առանց ներմուծվող ապրանքների և թուլացած զինուժով: Թուրքիայի մեկուսացումը նրա արժանի պատիժն է իր ժխտողական քաղաքականության համար: Ձգտելով պատժել մյուսներին, Թուրքիան պարզապես ինքն իրեն է պատժում:
Օհայոյի նահանգի Սինսինատի քաղաքից Վահե Մագարյանն անցյալ շաբաթ մի շատ դիպուկ նամակ էր հղել «New York Times» թերթին' առաջարկելով, որ Թուրքիայի ետ կանչված դեսպանները «տուն թռչելու փոխարեն ոտքով վերադառնան այնտեղ, քանզի Օսմանյան կայսրության անկման վերջին օրերի ընթացքում բռնի երթերը տեղաշարժերի թուրքական նախընտրելի միջոցն էին»:
Հայտնի թուրք մեկնաբան Ջան Դունդարը «Haber1»-ում մի հոդված էր հրապարակել' «Արդյոք մենք պատրաստվում ենք ետ կանչել մեր բոլոր դեսպաններին» վերտառությամբ: Նա նշել էր, որ այս պայմաններում, արդեն 2015 թվականին, երբ կլրանա Հայոց ցեղասպանության 100-ամյակը, աշխարհում ոչ մի երկիր չի մնա, որը Թուրքիային մեղադրած չլինի ցեղասպանության համար: Արդյոք ժամանակը չէ, որ մենք էլ պարզենք, թե ի՞նչ զազրելի գործեր են կատարել մեր հայրերը 95 տարի առաջ: Չպետք է արդյոք իրազեկվել, թե ինչ սխալներ ենք գործել, հարցնում է Դունդարը:
Ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչվում է որևէ երկրի կողմից, սարսափը պատում է թուրքական իշխանությանը. դրա գլխավոր պատճառն այն վախն է, որ նրանց պահանջ կներկայացվի հայկական կորուստները փոխհատուցելու և բռնազավթած հողերը ետ վերադարձնելու համար: Վարչապետ Էրդողանը և նրա գործընկերները չեն հասկանում, որ Ցեղասպանության ճանաչումն ինքնին չի հանգեցնում իրավական պահանջի: Քանի թիզ հող է հաջողվել հայերին ազատագրել Թուրքիայից' ավելի քան քսան երկրների կողմից այդպիսի ճանաչման արդյունքում: Եթե թուրք ղեկավարները հասկանան, որ խորհրդարանական բանաձևերը իրավական հետևանքների ուժ չունեն, գուցե և այդքան չհուզվեն դրանցից:
Այնուամենայնիվ, կասկածից վեր է, որ հայերը դեռ պահանջելու են իրենց նախնիներին պատկանող Արևմտյան Հայաստանի հողերի վերադարձը: Այսպիսի պահանջները պետք է հետապնդվեն տարբեր դատական ատյաններում, եթե, իհարկե մինչ այդ անսպասելի աղետալի իրադարձություններ ի հայտ չգան' պատճառ դառնալով թուրքական պետության փլուզմանը կամ մասնատմանը:
Միաժամանակ, խորհուրդ կտայինք պարոն Էրդողանին, ամեն առիթով շարունակել ժխտել Ցեղասպանությունը' այսպիսով խրախուսելով հայերին ավելի համառորեն բացահայտել Անկարայի կեղծիքները: Եթե չլինեին թուրք պաշտոնյաների կատաղի ժխտումները, աշխարհով մեկ բողոքի այսպիսի հուժկու ալիք չէր բարձրանա Հայոց ցեղասպանության իրողությունը վերահաստատելու համար' հեռուստատեսային փաստագրական ֆիլմեր ցուցադրելով և ցեղասպանության բանաձևեր ընդունելով:
Պարոն Էրդողան, խնդրում ենք, շարունակեք ձեր «լավ» աշխատանքը: Հայերը ձեր «աջակցության» կարիքն ունեն' հետապնդելու իրենց Դատը, մինչև արդարության հաղթանակը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ. Ռ.Ավագյանի