Քաղաքական

02.02.2019 10:00

Դատավորը կեղծ փաստաթուղթ է կցել գործին. Վահագն Հարությունյանի փաստաբան

Դատավորը կեղծ փաստաթուղթ է կցել գործին. Վահագն Հարությունյանի փաստաբան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, փետրվարի 1-ին քննել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը:

Պաշտպան Միհրան Պողոսյանի պնդմամբ՝ դատարանի կազմից իր հետ չեն փորձել կապ հաստատել, ինքը պատշաճ ծանուցված չի եղել նիստի օրվա և ժամի վերաբերյալ:

Պաշտպանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև իրենց պաշտպանական իրավունքի իրացման խախտումներին:

Ըստ Միհրան Պողոսյանի՝ դատարանի կողմից նախկինում կատարված ապօրինությունները քողարկելու համար նոր կեղծիք է կատարվել:

«Վերաքննիչ դատարանում ծանոթացա, որ, իբր, գործում առկա է հեռախոսագիր այն մասին, որ ինձ հետ փորձել են կապվել, և ես չեմ պատասխանել հեռախոսազանգին»,-ասաց Միհրան Պողոսյանը:

Պաշտպանի խոսքով՝ անգամ եթե իր հետ փորձեին կապվել և ինքը հեռախոսազանգերին չպատասխաներ, իրավական առումով դա որևէ նշանակություն չէր ունենա, անգամ այդ դեպքում չէր կարելի համարել, որ ինքը պատշաճ ծանուցվել է նիստի մասին:

«Դատարանը կեղծիքի է գնացել, ու իմ վստահորդի հետ քննարկելուց հետո մենք գործողություններ ենք իրականացնելու՝ ընդհուպ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցակազմի առկայության հիմքով հաղորդում ներկայացնելը Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի պարզվի, թե այդ իրականությանը չհամապատասխանող, կեղծ փաստաթուղթն ով է դրել շրջանառության մեջ»,-ասել է նա:

Փաստաբանը նշել է, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումից հետո ինքը գնացել և դատարանում ծանոթացել է գործի նյութերին, արձանագրել, որ գործում չկա այն հեռախոսագիրը, որը հայտնվել է Վերաքննիչ դատարանում առկա գործի նյութերում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։