Կարծիք

01.02.2019 17:25


Կենտրոնական բանկն՝ ընդդեմ Կառավարության քարոզչական փուչիկի

Կենտրոնական բանկն՝ ընդդեմ Կառավարության քարոզչական փուչիկի

Թեև թռիչքաձև տնտեսական աճ էր խոստացվել, թեև ՀՀ կառավարությունից ասում են, որ ամեն ինչ լավ է, ու 2018-ի 3-րդ եռամսյակում ներդրումային բում է արձանագրվել 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այդուհանդերձ, ԿԲ-ն օրերս մի որոշում է կայացրել, որը սառը ցնցուղ է իշխանությունների քարոզչական «տաք մարմնի» վրա:

Բանն այն է, որ ԿԲ-ն 0,25 տոկոսով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն դարձնելով 5,75 տոկոս: Պարզ լեզվով ասած՝ ԿԲ-ն որոշել է էժանացնել փողի գինը, որպեսզի խթանի տնտեսության ակտիվացումը:

ԿԲ-ն իր այդ որոշումը հիմնավորել է հետևյալ կերպ. «ԿԲ Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. վերջին տնտեսական ակտիվությունը շարունակում է դեռևս թույլ մնալ: ... Համախառն պահանջարկի թուլացումը մեծամասամբ պայմանավորված է հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով և մասնավոր ծախսումների աճի դանդաղմամբ»:

Եթե «թարգմանենք» ԿԲ-ի հիմնավորումը, ապա կստացվի, որ ԿԲ-ն տնտեսական ակտիվության թույլ վիճակի համար մեղադրում է Կառավարությանը՝ բիզնեսին հարկայինով ճնշելու և մարդկանց եկամուտների ավելացմանը չնպաստելու համար: Այսինքն՝ ԿԲ-ում ՀՀ տնտեսության վիճակը գնահատվում է ոչ այնպես, ինչպես ֆեյսբուքյան լայվերում կամ քարոզչական տեքստերում:

Այս թեմայով ավելի դետալիզացված հոդված կգրեմ: Առայժմ այսքանը:

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը