Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի՝ իրեն բռնաբարության մեջ մեղադրելու համար
Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը դատարան հայց է ներկայացրել գործարար Սիլվա Համբարձումյանի դեմ` պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով: Մանվել Գրիգորյանը ներկայացուցիչը Կարեն Ղոնյանն է:
Փաստաբանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հայցի համար հիմք է դարձել լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցը, որտեղ Սիլվա Համբարձումյանը Մանվել Գրիգորյանին մեղադրել է բռնաբարության մեջ:
«Դրամական փոխհատուցման պահանջ չկա, պահանջում ենք ներողություն խնդրել»,-ասաց Կարեն Ղոնյանը:
Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել էր, որ փաստեր կարող է ներկայացնել, որոնք կապացուցեն, որ Մանվել Գրիգորյանը «երեխեքի է բռնաբարել»: