Այդ հակասության համար Փաշինյանը ու երկիրը կարող են թանկ վճարել
Փաստորեն, ինչպես և կանխատեսում էի, հերթական բանակցային փուլը տապալվեց ու ամեն ինչ գրեթե վերադարձավ ի շրջանս յուր՝ ներքին ու արտաքին հավելյալ բարդացումներով:
Ալիևը Զոհրաբ Մնացականյանին տխրեցնող հայտարարություններ է անում, իսկ Փաշինյանը հետ եկավ ու զինվորականների հետ խորհրդակցություն արեց: Գնաց Մոսկվա ու Պուտինը իր հետ հանդիպելու ժամանակ չունեցավ: Ալիևի հայտարարություններին մերոնք հակադարձեցին ՍՈՒ-30 գործարքի մասին լուրով, ինչը բանակցում ենք 2012թ-ից ու դեռ ռուսական վարկով պիտի լինի, այն էլ 2020թ.: Մուսկուլ ենք ցույց տալիս:
Այ հիմա թող Զոհրաբ Մնացականյանը բացատրի, թե բանակցությունների տապալումից հետո ոնց էր հաշվել մեր հետագա քայլերը ու ստեղծված իրավիճակը: Իսկ այն որ դրանք տապալվելու էին, դժվար չէր կանխատեսել: Ու թող բացատրի, եթե «տարածքներ՝ խաղաղության դիմաց թեզը չի կարող քննարկվել», ապա ի՞նչ իմաստ ուներ գնալ այս բանակցությունների ու ի՞նչ մենք ստացանք:
Ներսի շարունակվող խմորո՞ւմը, հարված իշխանության վարկանիշին ու վստհությա՞նը, ընդիմության ուժեղացո՞ւմը ու ազգային զգացմունքների վրա խա՞ղը, Մոսկվայի հետ առանց այդ էլ բարդ հարաբերությունների բարդացո՞ւմը, թե՞ այն, որ հիմա նույն Արևմուտքին ներկայացնելու են թե Փաշինյանը բանակցաունակ չի, պետք է մի քիչ էլ սեղմել:
Ի՞նչ ստացանք:
Փաստորեն երկու ամսվա փուլը ավարտվեց կողմերի տեքստի կոշտացմամբ ու վերադարձով դեպի ելման դիրքեր՝ գումարած վերը թվարկված խնդիրները, ինչքան էլ տխրած լինի Զոհրաբ Մնացականյանը: Պատրանքների ու քայլերի համար պետք է պատասխան տան կոնկրետ մարդիկ, թե չէ հա այսպես տնգվելու ենք: Կադրերը պիտի համապատասխանացվեն դրված խնդիրներին, ոչ թե լինեն դրանց հակոտնյան: Համամարդերի կոլեկտիվով պատերազմի չեն գնում: Այդ հակասության համար Փաշինյանը ու երկիրը կարող են թանկ վճարել:
Այդ հակասության համար Փաշինյանը ու երկիրը կարող են թանկ վճարել
Փաստորեն, ինչպես և կանխատեսում էի, հերթական բանակցային փուլը տապալվեց ու ամեն ինչ գրեթե վերադարձավ ի շրջանս յուր՝ ներքին ու արտաքին հավելյալ բարդացումներով:
Ալիևը Զոհրաբ Մնացականյանին տխրեցնող հայտարարություններ է անում, իսկ Փաշինյանը հետ եկավ ու զինվորականների հետ խորհրդակցություն արեց:
Գնաց Մոսկվա ու Պուտինը իր հետ հանդիպելու ժամանակ չունեցավ:
Ալիևի հայտարարություններին մերոնք հակադարձեցին ՍՈՒ-30 գործարքի մասին լուրով, ինչը բանակցում ենք 2012թ-ից ու դեռ ռուսական վարկով պիտի լինի, այն էլ 2020թ.: Մուսկուլ ենք ցույց տալիս:
Այ հիմա թող Զոհրաբ Մնացականյանը բացատրի, թե բանակցությունների տապալումից հետո ոնց էր հաշվել մեր հետագա քայլերը ու ստեղծված իրավիճակը: Իսկ այն որ դրանք տապալվելու էին, դժվար չէր կանխատեսել:
Ու թող բացատրի, եթե «տարածքներ՝ խաղաղության դիմաց թեզը չի կարող քննարկվել», ապա ի՞նչ իմաստ ուներ գնալ այս բանակցությունների ու ի՞նչ մենք ստացանք:
Ներսի շարունակվող խմորո՞ւմը, հարված իշխանության վարկանիշին ու վստհությա՞նը, ընդիմության ուժեղացո՞ւմը ու ազգային զգացմունքների վրա խա՞ղը, Մոսկվայի հետ առանց այդ էլ բարդ հարաբերությունների բարդացո՞ւմը, թե՞ այն, որ հիմա նույն Արևմուտքին ներկայացնելու են թե Փաշինյանը բանակցաունակ չի, պետք է մի քիչ էլ սեղմել:
Ի՞նչ ստացանք:
Փաստորեն երկու ամսվա փուլը ավարտվեց կողմերի տեքստի կոշտացմամբ ու վերադարձով դեպի ելման դիրքեր՝ գումարած վերը թվարկված խնդիրները, ինչքան էլ տխրած լինի Զոհրաբ Մնացականյանը:
Պատրանքների ու քայլերի համար պետք է պատասխան տան կոնկրետ մարդիկ, թե չէ հա այսպես տնգվելու ենք:
Կադրերը պիտի համապատասխանացվեն դրված խնդիրներին, ոչ թե լինեն դրանց հակոտնյան: Համամարդերի կոլեկտիվով պատերազմի չեն գնում:
Այդ հակասության համար Փաշինյանը ու երկիրը կարող են թանկ վճարել:
Հայկ Բալանյանի ֆեյսբուքյան էջից