Մեկնաբանություն

01.02.2019 12:14


Պարգևատրումը, պոպուլիզմը և լյումպեն պրոլետարիատը (տեսանյութ)

Պարգևատրումը, պոպուլիզմը և լյումպեն պրոլետարիատը (տեսանյութ)

Պարգևավճարների հարցն ունի փիլիսոփայական, հոգեբանական, բարոյական ու տնտեսական կողմ։

Պարգևատրում են տարբեր պատճառներով՝ լավ աշխատանքի, հավատարմության, կաշառելու և այլն։

Տպավորությունն այնպիսին է, որ հատկապես մարզպետները պարգևատրել ու ինքնապարգևատրվել են ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ «խփած» տոկոսների համար։ Այսինքն՝ պարգևել են քվե ու վճարվել են ընտրակաշառքի օրինականացման ու ընտրակաշառք ստացողի հասցեի փոփոխության ծրագրի շրջանակներում։ Այսինքն՝ եթե նախկինում ընտրակաշառքը տալիս էին ընտրողին, ապա հիմա ընտրողին տվել են ֆեյսբուքյան «լայվ» ու էյֆորիա, իսկ ընտրակաշառքը բյուջեի հաշվին բաժանվել է քվեներ ապահոված թիմին, հատկապես մարզպետներին։

Ինչ վերաբերում է մյուս չինովնիկներին, ապա սա լրիվ այլ խոսակցություն է։

Մեզ մոտ պարգևատրումը մեծ աղմուկ բարձրացրեց հետիշխանափոխական մթնոլորտի ու մինչիշխանափոխական պոպուլիզմի պատճառով։

Փաշինյանի և իր թիմի սիրած պոպուլիզմն ու աղքատության սրբացումն է բերել այն վիճակին, որ հիմա հենց փաշինյանենց կողմնակիցներն են ամենաշատը քննադատում պարգևավճարներ ստացողներին։

Նախկինում չինովնիկները ներկայացվել են որպես սրիկաներ։ Հիմա այդ մարդիկ դարձել են իշխանություն և մնացել են իրենց իսկ քարոզչական «կլիշեների» տակ։

Ու զարմանալին այն է, որ անգամ իշխանություն դառնալուց հետո շարունակվում են պոպուլիզմը և դեստրուկտիվիզմը. Փաշինյանի խորհրդարանական թիմն ու քարոզչամեքենան հատկապես թիրախավորել են ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին։ Ի՞նչ է սա, եթե ոչ պետական կառավարման համակարգի փլուզում ներսից։

Ճիշտ է, պարգևատրումների չափի ու հասցեատերերի մասով հարցեր կան, բայց, ամեն դեպքում, պոպուլիզմը պետության կառավարման հետ չի կարելի շփոթել ու չի կարելի տեղի տալ լյումպեն պրոլետարիատի բնազդներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը