Կարծիք

31.01.2019 12:45


Ինչո՞ւ չի փոխնախարարն առաջարկում հրաժարվել «ազգովի սուբսիդավորելուց» բուժօգնությունը «հանցագործների» նկատմամբ

Ինչո՞ւ չի փոխնախարարն առաջարկում հրաժարվել «ազգովի սուբսիդավորելուց» բուժօգնությունը «հանցագործների» նկատմամբ

Փաստաբանության (իրականում՝ փաստաբանական ծառայություններ ստացողների) հարկային բեռն ու «թղթաբանությունն» ավելացնելու Կառավարության բուն հիմնավորումն այսօր բացահայտվեց ֆինանսների փոխնախարարի շուրթերով. «Ի՞նչ է, ազգովի հանցագործների՞ն պետք է սուբսիդավորենք», - լուրջ դեմքով փաստարկել է փոխնախարարը՝ նկատի ունենալով, որ փաստաբանական ծառայություններ հայցողների մի մասը «հանցագործ է»։

Ա՜յ քեզ բա՜ն!! - մտածում ենք շատերս՝ զարմանալով փոխնախարարի դավանած իրավաքաղաքական հայացքների վրա, զարմանալով, թե իրավական մշակույթից ու սահմանադրական արժեքաբանությունից որքան հեռու են որոշ աթոռատեր պարոնայք։

Բայց այստեղ առկա է նաև հետևողականության խնդիր։ Ինչո՞ւ չի պարոն փոխնախարարն առաջարկում, օրինակ, հրաժարվել «ազգովի սուբսիդավորելուց» բուժօգնությունը «հանցագործների» նկատմամբ, կամ կրթությունը՝ «հանցագործների» զավակների նկատմամբ, կամ կենսաթոշակները՝ «հանցագործների» ծնողների նկատմամբ։

Այսպիսով, շտապ անհրաժեշտ է ներդնել «անցումային կրթության» համակարգ, առաջնահերթ ներգրավել օրենք գրող ու կիրառող՝ կասկածելի արժեքաբանությամբ ու տրամաբանությամբ սուբյեկտներին, և նրանց փորձել մի քիչ ուսուցանել իրավական մշակույթ և տրամաբանություն։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը