Կարդացի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բացատրությունները՝ տարածված տեսանյութի կապակցությամբ։
Եթե նույնիսկ ինչ-ինչ օրենքներով և կանոնակարգերով կարգավորվում են նոմենկլատուրայի ապրելակերպը, շարժուձևը, պահվածքը, միևնույն է, հատկապես նոր պաշտոնյաների նման պահվածքը բոլորովին չի արդարացվում։
Փոխե՛ք օրենք-կանոնակարգերը, տիկնայք և պարոնայք, եղե՛ք պարզ և համեստ ձեր ապրելակերպում։ Ի վերջո, երբ նայում ես պաշտոնյայի «անտարբեր», «հանգիստ», «ինքնավստահ» տեսքին և նրան ստվերի պես հետևող, բնազդորեն նրա քմահաճույքները կատարող (չնայած կոստյումավոր), բայց նրա կողմից չնկատվող օգնական-թիկնապահին, մտածում ես՝ արդյոք ստրկաճորտատիրական հասարակության մե՞ջ չենք ապրում։ Իսկ մինչ այդ օրենք-կանոնակարգերը փոխելը, խախտե՛ք դրանք։ Ոչ-ոք ձեզ այդ խախտումների համար չի քննադատի և պատասխանատվության չի ենթարկի․․․
Խախտե՛ք օրենք-կանոնակարգը, պարոնա՛յք (տեսանյութ)

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից