Կառավարությունը նախատեսում է հարկային դրույքաչափերի շարունակական բարձրացում: Խոսքը մասնավորապես ակցիզային հարկի մասին է:
Ակցիզն անուղղակի հարկատեսակ է, որը կիրառվում է լայն սպառման ապրանքատեսակների վրա (օղի, ծխախոտ, վառելիք և այլն): Անուղղակի հարկերի ծանրության բեռն ընկնում է ցածր եկամուտ ունեցող շերտերի վրա:
Կառավարությունն իր քաղաքականությամբ լրացուցիչ բեռ է դնելու սպառողների վրա: Եվ դա այն դեպքում, երբ հայտարարվել է աղքատության վերացման քաղաքականության մասին:
Եթե այդ մոտեցումը կյանքի կոչվի, ապա մենք վերջնարդյունքում, Լաֆերի կորի տրամաբանությամբ, կստանանք և՛ բյուջետային մուտքերի կրճատում (թեև կառավարությունն ակնհայտորեն դրել է ավելի շատ փող հավաքելու խնդիր), և՛ մարդկանց վճարունակ պահանջարկի նվազեցում, և՛ սոցիալական վիճակի վատացում, և՛ ինֆլյացիա:
Եթե խնդիր է դրվել անվանական ՀՆԱ-ն բարձրացնել ու բյուջեում գումար ակումուլացնել՝ որոշակի խնդիրներ լուծելու նպատակով, ապա հարկային բեռի ավելացումը շարքային քաղաքացուն բացի վնասից այլ բան չի կարող տալ, իսկ բիզնես դաշտում նպաստելու է սեփականության «օրինական» վերաբաշխմանը և տնտեսության կենտրոնացմանը:
«Մեծ բյուջե» ունենալու ցանկությունը թակարդ է: Այդ թակարդը սպասվածի հակառակ էֆեկտն է ապահովելու: Պետք է, ուրեմն, չգայթակղվել ամեն ինչ վերահսկելու և ամեն ինչ տնօրինելու գաղափարով:
«Մեծ բյուջեի» թակարդը

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից