«Ի՞նչ է, Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին քաղաքական սպանություններ չե՞ն եղել». Մանասյանը՝ (տեսանյութ)
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը՝ նկատեց, թե այնպես է ստացվում, որ այն մարդը, որ եկավ ու Հայաստանի տնտեսությունը փլատակներից հանեց՝ ձերբակալված է, իսկ այն մարդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը երկիրն այդ վիճակին էր հասցրել, նրա նկատմամբ ոչինչ տեղի չի ունեցել։
«Ի՞նչ է, իսկ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին քաղաքական սպանություններ չե՞ն եղել, ընդ որում՝ ոչ թե բողոքի ցույցերի պատճառով, օրինակ՝ Յուզբաշյանն իր այգում է սպանվել, Համբարձում Գալստյանը, Երկաթգծի պետը։ Այսինքն՝ մարդիկ իրենց խաղաղ կեցվածքով գնդակահարվել են՝ որպես պոտենցիալ քաղաքական հակառակորդներ։ Եկեք այս հարթության մեջ գնահատենք իրադրությունը՝ մեկը պետությունը բարձրացրել է և բանտարկված է, մյուսը պետությունը տապալել է և ազատության մեջ է»,-168.am -ի հետ զրույցում նշել է քաղաքագետը։
Ըստ նրա՝ ՀՀ առաջին նախագահն է Հայաստանը դրել կողոպուտային կապիտալիզմի ուղու վրա, և այն, ինչ ունենք, նրա կառավարման տարիների արդյունքն է։
«Իհարկե, Հայաստանում կողոպուտներ եղել են, Ռ. Քոչարյանից հետո՝ ավելի շատ, հետո տեսել են, որ ամեն ինչ կողոպտված է, սկսել են բյուջեն թալանել»,-եզրափակեց Ա. Մանասյանը։
***
«Միջին Ասիայում Ալիևի հետ հանդիպումից հետո իրավիճակը խաղաղվել է և դա պահանջում է բացատրություն»,-ասում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ անդրադառնալով Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի «վերելակային» հադիպմանը:
Մանասյանը համոզված է, որ տարիներ շարունակ Ալիևի վրա չեն ազդել ոչ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, և ոչ էլ խոշոր պետությունների հորդորները՝ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շրջանակներում:
«Ալիևը հույսեր է տածում՝ ահա նոր ղեկավարությունը կլսի առաջին նախագահին և կվարի նրա քաղաքականությունը: Եվ, որպեսզի այդ քաղաքականությունը նոր ղեկավարությունը տանի, դրա համար պետք է նրան շանս տալ: Այսինքն՝ պետք է ցույց տալ, որ մենք պատրաստ ենք խաղաղության: Այսինքն՝ չլարել իրավիճակը սահմանին, քան եղել է»:
Ալիևը հույս ունի, որ իշխանության է եկել մի մարդ, որը Արցախը զիջելու է իր ուսուցչի համանմանությամբ:
Մանասյանի պնդմամբ՝ Դավոսում պարզ չէ, թե ինչ են խոսել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները. «Եվ եթե պարզվի, որ հստակորեն Փաշինյանը Լևոնի մարդը չէ, սահմանում նորից լարվածություն է լինելու առաջվա պես: Իսկ եթե շարունակվեց, ուրեմն այդ քաղաքակնությունը գնում է առաջ»:
Քաղաքագետը շեշտեց, որ Մինսկի համանախագահության շրջանակներում հանդիպումները փակ դռների ետևում են տեղի ունենում, քանի որ դրված է արդյունավետության պայմանը:
«Որովհետև, եթե ամեն ինչը բացահայտեն, ժողովուրդը տեղնուտեղը կճնշի այս կողմից, այն կողմից, և ոչ մի արդյունքի չեն հասնի: Նրանք ցանկանում են դեռևս առաջին դեմքերի մակարդակով ստանալ որևէ արդյունք»,-եզրափակեց Մանասյանը:

Աղբյուրը՝ a1plus.am