Քաղաքական

30.01.2019 17:10

ԱՄՆ-ը չի բացառում Կրեմլի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությունում

ԱՄՆ-ը չի բացառում Կրեմլի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությունում

Միացյալ Նահանգները կրկին ղարաբաղյան խնդիրը դասել է աշխարհում անվտանգությանը սպառնացող մարտահրավերների շարքում՝ չբացառելով Կրեմլի միջամտությունը:

Երեկ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը ամերիկյան հետախուզական այլ ծառայությունների ղեկավարների հետ Սենատում ներկայացրել է համաշխարհային անվտանգությանը նվիրված հերթական զեկույցը, որտեղ նշվում է՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը մնում է լայնածավալ ռազմական հակամարտության առաջացման հնարավոր աղբյուր, որի մեջ կարող է ներքաշվել Ռուսաստանը»:

Ընդ որում՝ Ղարաբաղը միակ հարցը չէ, որտեղ ամերիկյան հետախուզությունը ռուսական կողմի հնարավոր միջամտության սպառնալիք է տեսնում:

«Նոյեմբերին ուկրաինական նավերի վրա կատարված ռուսական հարձակումը վերստին ցույց տվեց, որ Կրեմլը պատրաստ է խախտել միջազգային նորմերը՝ հարևաններին ճնշելու և սեփական նպատակներին հասնելու համար,-հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը,- Նույնիսկ հիմա, երբ Ռուսաստանի տնտեսությունը թուլանում է, Կրեմլը շարունակում է իր արշավը՝ արևմտյան քաղաքական ու անվտանգության կառույցները ջլատելու և երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը սասանելու ուղղությամբ»:

Միացյալ Նահանգներին սպառնացող գլխավոր մարտահրավերների շարքում Քոութսը նշել է նաև Չինաստանը, փաստելով՝ Պեկինն ու Մոսկվան այսօր փորձում են ընդարձակել իրենց ազդեցությունն աշխարհում՝ սրելով տարածաշրջանային հակամարտություններն ու օգտագործելով առավել էժան, բայց արդյունավետ միջոցներ սեփական նպատակներին հասնելու, այլ երկրներում հասարակական կարծիքի վրա ազդելու համար:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։