Քաղաքական

30.01.2019 17:04

ՀՀ ֆինանսների նախարարի աշխատավարձն աճել է մոտ 10 տոկոսով

ՀՀ ֆինանսների նախարարի աշխատավարձն աճել է մոտ 10 տոկոսով

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի աշխատանքի վարձատրությունը 2017-ի համեմատ աճել է մոտ 10 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց նախարար Ջանջուղազյանը:

«Նախարարությունում կրտսեր մասնագետից մինչ նախարար, բոլորի վարձատրությունը համամասնորեն աճել է: Իմ աշխատանքի վարձատրությունը 2017-ի համեմատ աճել է մոտ 10 տոկոսով: Եվ ես կարծում եմ, որ իմ պատասխանատվությունը նախորդ տարվա համեմատ ևս 10 տոկոսով աճել է»,-ասաց նախարարը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էի շրջանառվում, թե պետական մի շարք հիմնարկներում դեկտեմբեր ամսին մեծ չափերով պարգևատրումներ են եղել:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։